Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները

Պե՞տք է արդյոք վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը

Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր:

Եվ դավադիրների այն խումբը, ովքեր այսօր շահագրգռված են բոլորովին այլ նպատակներով վերաբացել գործը, հենց հիմնականում իրենք էին նախաքննությունն ուղղորդողները: Հենց նրանց գիտությամբ ու ցանկությամբ էր, որ այդ ընթացքում ահաբեկիչների մենախցերը դարձել էր проходной двор շատերի համար, ովքեր փորձում էին ամենադաժան և բիրտ միջոցներով ահաբեկիչներից կորզել խոստովանական ցուցմունքներ օրվա իշխանությունների մասով: Այս խմբին չէր հետաքրքրում իրականացված ահաբեկչության ամբողջական և իրական պատկերը…

Հասարակության մեջ շրջանառվող որևէ վարկած այդպես էլ նախաքննության և դատավարության ուշադրությանը չարժանացան: Նրանք, շահարկելով Վազգեն Սարգսյանի հետ իրենց մտերմությունը, վրեժ էին փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանից, ով դուրս էր վռնդել նրանց, որ գնդակահարված վարչապետի մարմինը դեռ չսառած` վարչապետ, փոխվարչապետ, պաշպանության նախարար, գլխավոր դատախազ էին ուզում դառնալ… Այլապես սպառնում էին իրեն մեղադրել ահաբեկչության կազմակերպման մեջ: Չստացան և մինչև այսօր շարունակում են վրեժխնդիր լինել: Կրկնում եմ` եթե դո՛ւք ձեր այդ նենգ, դավադիր պլանների հետևից չգնայինք և նախաքննությունը չտանեիք միայն ձեր չբավարարված ամբիցիանները բավարարելու ուղղությամբ, համոզված եմ, որ և՛ հասարակությունը, և՛ զոհվածների հարազատները վաղուց արդեն կունենային ահաբեկչության կազմակերպման և իրականացման ամբողջական պատկերը:

Ավելացնեմ նաև` կառավարությունը բռնազավթելու ձեր այդ անբարո պահվածքը, այդ օրերին բանակը առանց Գերագույն գլխավոր հրամանատարի գիտությամբ փողոց դուրս հանելը բացահայտ պետական հեղաշրջման փորձ էր, ինչին օրվա իշխանությունը, ինձ համար անհասկանալի պատճառներով, իրավաքաղաքական գնահատական չտվեց… Բայց, կարծում եմ, այսօր էլ դեռ ուշ չէ:

Որպես ՀՀ քաղաքացի, այդ օրը ԱԺ դահլիճում ներկա գտնվող տուժող պատգամավոր՝ համաձայն եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Բայց այս անգամ արդար, օբեկտիվ, նաև, օրենքի սահմաններում, միջազգային փորձագետների ներգրավմամբ վերջապես պետք է կարողանալ ամբողջությամբ բացահայտել այդ ահաբեկչության իրական պատկերը` տեղ չթողնելով հետագա շահարկումների համար, ինչի ականատեսն ենք այսօր:

Ռուբեն Հակոբյան

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ