Ութ բան, որ 50 տարեկանն անց կանայք չպետք է անեն
Դիետայի հետեւել
Նախ՝ դրանք արդյունավետ չեն: Կամ միայն երկարատեւ հեռանկարում են արդյունք տալիս: Երկրորդ՝ դիետաները փչացնում են տրամադրությունը, բնավորությունը, կյանքի որակը:
Ներկել ճերմակ մազերը
Մազերը ներկել կարելի է: Եթե ուզում եք: Եվ այնպիսի գույն, որը ձեզ սազում է: Բայց ոչ թե ճերմակ մազերը թաքցնելու, այլ սեփական արտաքինից հաճույք ստանալու համար:
Կարեւոր գործերը հետաձգել
Գոյություն ունի գործերի դասակարգում: Կարեւոր եւ հրատապ, որոնք պետք է անել հենց հիմա, եւ որոնք ձեզ համար կարեւոր են: Անկարեւոր, բայց հրատապ. առօրյա գործեր, որոնց, ամեն դեպքում, պետք է ժամանակ տրամադրել: Անկարեւոր եւ ոչ հրատապ. ինչ-որ ոչ պարտադիր հիմարությամբ զբաղվել: Եվ, վերջապես, կարեւոր եւ ոչ հրատապ: Սա հենց այն է, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է, բայց սովորաբար դրա համար ժամանակ չի լինում: Օրինակ՝ նկարելը, նոր օտար լեզու սովորելը, պարել սովորելը, ճամփորդելը: Եվ հենց 50 տարեկանից հետո վնասակար է հետաձգել այդ կարեւոր եւ ոչ հրատապ գործերը: Դրանց ժամանակ հատկացրեք եւ կտեսնեք, թե ձեր կյանքը որքան ավելի երջանիկ կլինի:
Ամաչել սխալների համար
Աշխարհում քիչ կա ավելի հետաքրքիր եւ հանգանքի արժանի բան, քան հասուն մարդը, որն անկեղծորեն պատմում է իր սխալների ու մոլորությունների մասին:
Իրենց երեխաներին եւ թոռներին «նվիրել»
Մեծ երջանկություն է, երբ իսկապես պետք եք ձեր մտերիմներին: Բայց երջանկություն է նաեւ, երբ մտերիմները միմյանց սատարում են իրականացնել երազանքները:
Կրկնել անցածը
Նույնիսկ բառացի իմաստով: Երբ դուք մշտապես Ա կետից Բ կետ եք գնում, ուղեղի աշխատանքի հարցերով մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար փոխել սովորական դարձած երթուղին: Ուղեղին պետք է մշտապես նոր աշխատանք տալ: Կարեւոր չէ, թե ինչով կզարմացնեք ձեր ուղեղին, կարեւորն ինչ-որ նոր բան սովորեք: Այս խորհրդին պետք է հետեւել ցանկացած տարիքում, բայց 50 տարեկանից հետո այն կենսական նշանակություն է ունենում՝ ուղեղի ակտիվության եւ առողջության համար:
Անհանգստանալ, թե ինչ կմտածեն իրենց մասին
50 տարեկանից հետո դադարում ես անհանգստանալ շրջապատի կարծիքի մասին: Դա շատ է թեթեւացնում կյանքը, օգնում է անել այն, ինչ ուզում ես, այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին ուզում ես:
Անգործությունը փողի բացակայությամբ արդարացնել
50 տարեկանից հետո երջանիկ կյանքի մասին ցանկացած պատմության մեջ հաճախակի է հնչում փողի բացակայության մասին բողոքը: Իբր՝ «եթե փող ունենայի, ինչեր կկարողանայի»: Այդ պատճառով մենք հաճախ ենք պատմություններ գրում մարդկանց մասին, որոնք կարողանում են նաեւ առանց փողի: Ավելի ճիշտ, երբ ինչ-որ բանելու ցանկություն է լինում, փող ինչ-որ տեղից գտնվում է:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար