Հայկ Մարությանը պատրաստվում է հունվարից բարձրացնել աշխատավարձը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ գործուղումն է Չեխիա։ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը եւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։
Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի եւ Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի է, եւ թափառող կենդանիների մասով հենց նա է համակարգում ՀՈԱԿ-ի գործունեությունը` աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում եւ այլն։
«Ի դեպ, մեզ այդպես էլ անհայտ մնաց` Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելիս երկքաղաքացի՞ էր, թե՞ ոչ. չեխական կողմն ամենագաղտնապահն է այդ հարցերում, եւ մեր հարցումները մնացին օդում»,- ասաց Երեւանի ավագանու անդամը:
Մարությանը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը։ «Դա արվում է եռամսյակային պարգեւատրումներով, սակայն քննարկվում է հունվարից աշխատավարձերի բարձրացման հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար