«Էրդողանն ասել է Պուտինին, որ եթե Ռուսաստանն ավելի շատ ջանք ներդնի, Ղարաբաղյան հարցը կլուծվի». Չավուշօղլու
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլնի, այսօր անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը՝ հերթական անգամ կրկնելով, որ «Թուրքիան միշտ աջակցել է եղբայրական Ադրբեջանին», գրում է «Անադոլու»-ն:
«Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ իրենք կանեն հնարավորն «ադրբեջանական հողերն ազատագրելու» համար:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ քննարկում է Ղարաբաղյան հարցը: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին: Ճիշտ է, Սոչիում վերջին հանդիպմանն այդ հարցն օրակարգում չի եղել»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ իրենք ամեն ինչ կանեն խնդրի լուծման համար, և որ նախագահ Էրդողանն էլ Պուտինին ասել է, որ «Ռուսաստանի՝ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում հարցը կլուծվի»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Ղարաբաղյան հարցի լուծումն «օգտակար կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը հիմա մեկուսացված է տարածաշրջանում»:
Շարունակելով խոսել Հայաստանի ու հայերի մասին՝ նա նշել է, թե Թուրքիան «բռնել» է «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը (ՔԱԿ) հարող հայ «ահաբեկիչների»: Չավուշօղլուն նշել է նաև, որ ավելի վաղ հայ «ահաբեկիչները» սպանել են թուրք դիվանագետներին, այդ իսկ պատճառով «որտեղ կա ահաբեկչություն, իրենք այնտեղ հայեր են տեսնում»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար