«Ռուսաստանը հուսով է, որ Զելենսկուն կհաջողվի կարգավորել Դոնբասում իրավիճակը». Լավրով
Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կհաջողվի կարգավորել Դոնբասում իրավիճակը. Մոսկվան պատրաստ է օգնել նրան այդ հարցում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում, իրավիճակը կհաջողվի կարգավորել՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է դա անել: Հուսով ենք՝ դա նրա մոտ կստացվի: Մենք պատրաստ ենք նպաստել Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Լավրովը:
Մինսկյան արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում, այն նախատեսում է կրակի դադարեցում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որոնք Ուկրաինան համարում է իր տարածքը, իսկ այդ շրջանները հայտնել են իրենց անկախության մասին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար