Իտալիայում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է ընթանում
24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ Է ստեղծել միլիոնավոր իտալացիների եւ Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համազգային գործադուլի արդյունքներն առաջինն իրենց վրա զգացել են ավիաուղեւորները, որոնք արդեն հինգշաբթի երեկոյան բախվել են մի շարք չվերթների չեղարկմանը իտալական օդանավակայաններում: Ու թեեւ ENAV ընկերության ավիադիսպետչերների ազգային գործադուլը կտեւի միայն չորս ժամ՝ ժամը 13:00-ից մինչեւ 17:00-ն (Երեւանի ժամանակով 15:00-ից մինչեւ 19:00-ն), հոկտեմբերի 25-ին Իտալիայում անխուսափելի են խնդիրները քաղաքացիական ավիափոխադրումների կազմակերպման ոլորտում: Բանն այն Է, որ 24-ժամյա գործադուլ են հայտարարել Alitalia խոշորագույն ազգային ավիաընկերության օդաչուներն ու բորտուղեկցորդները, ինչպես նաեւ Միլանի օդանավակայանների աշխատակիցները: Դրա հետեւանքով Alitalia-ն հարկադրված Էր չեղարկել 240 ավիաչվերթ:
Ոչ պակաս բարդ իրավիճակ Է այժմ ստեղծվել նաեւ երկաթուղային տրանսպորտում: Երկաթուղային հաղորդակցության մեջ առավել լուրջ խնդիրներ են ծագել երկրի հյուսիսում, որն ապահովում Է Trenold ընկերությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Malpensa Express գնացքների երթեւեկության ընդհատումներին, որոնք Միլանը կապում են Մալպենսի միջազգային օդանավակայանի հետ:
Սակայն այս ժամերին ամենալարված իրավիճակը տիրում Է Հռոմում, որտեղ պատմության մեջ առաջին անգամ համազգային արհմիութենական համադաշնությունների կոչով հայտարարված Է կոմունալ տնտեսության գրեթե բոլոր ձեռնարկությունների եւ քաղաքային տրանսպորտի աշխատողների 24-ժամյա ընդհանուր գործադուլ: Այս ակցիային միացել Է մոտավորապես 30 հազար մարդ: Արդյունքում՝ փաստորեն լիովին կանգ Է առել մետրոյի, ավտոբուսների, տրամվայների ու քաղաքամերձ գնացքների երեթեւեկությունը, ինչպես նաեւ Ama ընկերության աշխատանքը, որն Իտալիայի մայրաքաղաքում զբաղվում Է աղբահահանությամբ:
Համազգային գործադուլին միացել են նաեւ Իտալիայի բժշկական ու կրթական հաստատությունների բազմաթիվ աշխատողներ: Հոկտեմբերի 25-ին տեղական հիվանդանոցներում բոլոր պացիենտներին երաշխավորված Է միայն անհետաձգելի օգնության տրամադրումը: Բացի այդ, գործադուլին միացել են իտալացի փաստաբանները եւ պոլիգրաֆիական արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկությունների աշխատողներ:
Տեղական ԶԼՄ-ները հոկտեմբերի 25-ը կնքել են «սեւ ուրբաթ»: Հռոմում եւ Միլանում իրադրությունն Էլ ավելի կբարդացնեն աշխատավորների ցույցերը, որոնք մտադիր են փողոցներ դուրս գալ եւ պաշտպանել իրենց տնտեսական իրավունքները:
«Այս գործադուլն օրինական Է, քանի որ բողոքի ակցիայի հայտարարման բոլոր ընթացակարգերը պահպանված են: Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, որպեսզի թույլ չտանք չարաշահումներ»,-հայտարարել Է Իտալիայում գործադուլների անցկացման պետական երաշխավոր Ջուզեպե Սանտորո-Պասարելին, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար