Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ոչ միայն 2 երկրին, այլեւ տարածաշրջանին. Ռոհանի
Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ոչ միայն 2 երկրին, այլեւ տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Բաքվում ընթացող Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Tasnim-ը:
Ռոհանին նաեւ շեշտել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը՝ դրական գնահատելով այս նախագծում Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունը եւ հույս հայտնելով, որ դրա եզրափակիչ փուլերը կիրականացվեն ավելի կարճ ժամկետներում:
Ալիեւն իր կողմից Բաքու Ռոհանիի այցը բնորոշել է որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լավ հնարավորություն:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար