ՀՔԾ-ն կենտրոնացել է վարչապետի խախտման վրա
«Ժողովուրդ»-ը գրում է․
«ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն առանց մանդատից հրաժարվելու է առաջադրվել ու վարչապետ դարձել:
Իրավապահները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաև, որ նույն խախտումով՝ առանց պատգամավորության մանդատից հրաժարվելու, Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն էլ դարձել են արդարադատության և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարներ, իսկ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար