Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի հրահանգո՞վ. գնդապետի անկեղծությունն իր համար ճակատագրական է եղել
NEWS.am–ի տեղեկություններով՝ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել ոչ թե իր կամքով, այլ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի «հորդորով»։ Սարգսյանին իր հերթին նման պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում բարկացրել է Քոչարյանի վերջին հայտարարությունը։
Ոստիկանության գնդապետի համար ճակատագրական է եղել հոկտեմբերի 22–ին «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում իր կողմից արված այն հայտարարությունը, որ ոստիկանության կարծիքը չի համընկնում ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու նախագծի հեղինակների կարծիքի հետ։
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանության գնդապետի համար անսպասելի է եղել Արման Սարգսյանի «հորդորը». նրան վիրավորել է այն հանգամանքը, որ կառավարության ղեկավարը չի գնահատել իր մեկուկես տարվա աշխատանքը և իր կարծիքն արտահայտելու համար մեկ օրում հրահանգել է «սեփական դիմումի» անվան տակ ազատել իրեն։
Մեր տեղեկություններով՝ Հովհաննես Քոչարյանը նախկինի պես կզբաղվի փաստաբանական գործունեությամբ։
Նշենք, որ երեկվանից NEWS.am–ը փորձում է կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնից ազատման դիմում է գրել սեփական նախաձեռնությամբ։
Հարցին՝ փորձե՞լ է արդյոք համոզել նրան, որ ազատման դիմում չգրի, ոստիկանապետի պաշտոնակատարն ասել է.
«Եթե համոզած լինեի կամ չլինեի, դա որևէ բան չէր փոխելու, եթե մարդը որոշել է, նշանակում է որոշել է»։
Հիշեցնենք, որ Հովհանես Քոչարյանը երեկ՝ հոկտեմբերի 23–ին ազատման դիմում էր գրել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար