ՊԵԿ-ում գործում է պարգեւավճարների հստակ սխեմա․ Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեում գործում է պարգեւավճարների հստակ սխեմա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«ՊԵԿ-ում կանոնակարգված է, որ 0․3-ից 1․3 գործակցով գնահատվում են բոլոր աշխատողներն իրենց կատարած աշխատանքի եւ դրսեւորած վարքագծի համար, յուրաքանչյուր ամիս ես բոլորի պարգեւավճարները հաշվարկում եմ իմ համակարգչով, եւ կարող է այդ գործակցով աշխատակից լինի, որ ստանա բարձր կամ ցածր պարգեւավճար»,-նշեց նա։
Անանյանի խոսքով՝ որոշում կայացնողները, որոնք բաժնի պետերն են եւ բարձր, շուրջ 290 հոգի՝ ՊԵԿ-ում, նրանց պարգեւավճարներն ավելի բարձր են, քան շարքային աշխատողները։
Նրա փոխանցմամբ՝ տեսուչների միջին աշխատավարձը 130-150 հազար է․ «Տեսուչի աշխատավարձը 130-150 հազար դրամ է առանց եկամտային հարկի, իհարկե դա բավարար չէ, դրա համար մենք աշխատում ենք, որ նա ունենա իր պարգեւավճարը, որ կարող է տատանվի աշխատավարձի 50-70 տոկոսի սահմաններում»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար