Թրամփը հաստատել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրությունը: «Փարիզյան համաձայնագիրը կդադարեցներ ԱՄՆ էներգետիկ արդյունաբերությունը՝ անհավանական նորմատիվ սահմանափակումներ պարտադրելով եւ արտասահմանյան ընկերություններին թույլ տալով անպատժելիորեն աղտոտել շրջակա միջավայրը: Մենք թույլ չենք տա պատժել ամերիկացի ժողովրդին՝ այդպիսով հարստացնելով արտասահմանցի աղտոտողներին»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով էներգետիկայի հարցերին նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ը:
Թրամփի այդ որոշման քննադատների խոսքով՝ համաձայնագրից դուրսբերումը կվնասի ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությանը դեպի «մաքուր» տնտեսություն: Քննադատների խոսքով՝ Թրամփի ծրագիրը կթուլացնի միջազգային ասպարեզում Ամերիկայի դերը, ինչի արդյունքում Ռուսաստանն ու Չինաստանը առաջնորդներ կդառնան կլիմայի փոփոխության եւ այլ մարտահրավերների հարցերում:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արդեն դուրս է եկել կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից, որը ստորագրել էր նախկին նախագահ Բարաք Օբաման: Սակայն ըստ համաձայնագրի պայմանների՝ Թրամփը կարող է պաշտոնապես դուրսբերման գործընթաց սկսել այս տարվա նոյեմբերի 4-ից: Գործընթացը կտեւի մեկ տարի: Այդպիսով, ԱՄՆ-ը կարող է դուրս գալ համաձայնագրից 2020-ի նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններից մեկ օր անց:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար