Եթե ՀՔԾ-ն ու դատավորներն իսկապես չեն ենթարկվում քաղաքական ճնշումների, ապա Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի
Եթե այն պնդումները, որ Հատուկ քննչական ծառայությունը, դատավորները չեն ենթարկվում քաղաքական ճնշումների, իրական են, ոչ թե պոպուլիստական նկատառումներով են արվում, ապա միակ օրինական, իրավաչափ որոշումը, որը կարող է կայացվել դատարանում, Արսեն Բաբայանին ազատ արձակելն է, ապօրինի ձերբակալման մասին արձանագրելն է և դրա նյութական ու բարոյական հետևանքները հատուցելը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դատավարությանը` նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես դատական համակարգի «թեստի անցկացում»:
«Այս դեպքում մենք իսկապես կհասկանանք, որ գործ ունենք իրավական պետության հետ, հակառակ պարագայում մենք ընդամենը վերահաստատելու ենք այն պնդումները, որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց վերջնակետը, բնականաբար, այն կեղծ օրակարգն է, որն առնչվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` հարկադրված հրաժարականի հետ»,-ասաց Սահակյանը:
Վերջինիս համոզմամբ` Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը բացակայում են, և մենք գործ ունենք անձին ազատությունից ապօրինի զրկելու ինստիտուտի հետ: Ըստ Սահակյանի` անձի ձերբակալման հիմքերը Քրեական դատավարության օրենսդրությամբ սպառիչ կերպով կարգավորվում են, և վարույթ իրականացնող մարմինը մեծ հայեցողություն չունի` բացառապես պետք է չարաշահումների դաշտում գործեր, որպեսզի Արսեն Բաբայանին զրկեր ազատությունից:
«Մասնավորապես, անձին կարելի է ձերբակալել անմիջական ծագած կասկածի հիման վրա, երբ անձը հանցանքի կատարման վայրից փախուստի է դիմում կամ իր վրա կրում է հանցագործությքան հետքեր: Դիտարկենք`փաստաթղթերի կեղծման մեղադրանքը. բոլորս էլ վստահ ենք, որ Արսեն Բաբայանի վրա թանաքի կամ այլ հետքեր չեն եղել, հետևաբար` անմիջական ծագած կասկածի հետ գործ չունենք: Երկրորդ հիմքը, որով կարող էր վարույթն իրականացնող մարմինը ձերբակալել, անձի` այլ տեղանքում գտնվելն է, կամ` եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ. այս պարագայում քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի անձին ձերբակալելու մասին որոշում կայացնել: Անձին մինչև կալանավորումը կարելի է ձերբակալել այն դեպքում, երբ անձի վրա դրվում են խափանման միջոցի հետ կապված պայմաններ, բայց անձը խախտում է»,-ասաց Սիրանուշ Սահակյանն` ընդգծելով, որ վերը նշված կետերից որևէ մեկը չկա, և փաստերը վկայում են, որ Արսեն Բաբայանը պատրաստակամորեն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ:
Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել են Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ Արսեն Բաբայանը չբերվեց դատարան:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար