Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը
Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով նշված տեղեկությունը, նշեց, որ, ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, եւ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման»:
«Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում եւ ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը եւ հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել եւ հասկանալ դրա մանրամասները»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարություն էր ներկայացրել ՊՆ կողմից մրցույթին ընկերության մասնակցության մերժման մասին: Փաստաբանի վարկածով՝ մերժումը պայմանավորված էր մտացածին պատճառով: Հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 376 հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն հաստատել էր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը:
«Օրսիս Արմս» ընկերությունը ռուսական ORSIS-ի դուստր ընկերությունն է եւ Հայաստանում գրանցված է 2017 թվականից: Ընկերության համահիմնադիրներն են Գեւորգ Մանուկյանը եւ Արթուր Գալստյանը: Երկար ժամանակ «Օրսիս Արմս» ընկերությունը ԶՈՒ-ին մատակարարել է սպառազինություն եւ օպտիկական սարքեր: Սակայն հերթական մրցույթի ժամանակ ընկերությանը մերժվել է մասնակցել՝ մրցույթի պայմաններին անհամապատասխանության հիմնավորմամբ: Նշվում էր, որ ընկերությունը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:
Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի հետ զրույցում համանման հայտարաությունները հերքել էր՝ հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին են:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար