Հիմա սա ցինի՞զմ է, թե ոչ. վարչապետի երեկն ու այսօրը
«168 ժամը» գրում է. «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է շրջանցելով օրենքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց, կարևոր չէ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով:
Այնպես չէ, որ նախարարներն ու փոխնախարարները, նաև աշխատակազմերի ղեկավարներն ու մարզպետներն ուզում են մարդավայել ապրել, իսկ մյուսները՝ ոչ: Թե՞ նախարարների ու փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բավարարում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ մյուսները նման խնդիր չունեն:
Իհարկե, ունեն: Բայց դա այլևս կարևոր չէ, վարչապետին հավանաբար ավելի շատ հետաքրքրում է կառավարության, այսպես ասած, քաղաքական էլիտան, որի աշխատավարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հասարակության աչքից հեռու: Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելու նախկինների հրապարակային նախաձեռնությանը:
«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի և հուսահատության ֆոնին: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ես սա ասում եմ հատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպես պոպուլիստական»,- այս հայտարարությունն Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արել է 2013թ.՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ:
Հայտարարությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել: Այնպես չէ, որ այլևս աղքատությունը վերացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, կամ արտագաղթ չկա:
Չնայած այդ ամենին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացնի կառավարության քաղաքական էլիտայի աշխատավարձը, այն էլ փակ դռների հետևում: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ:
Որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, նորություն չէ: Բայց դա միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չէ, որ վերաբերում է: Այդպես է ամբողջ համակարգում, ու դա լավ օրից չի գալիս: Չնայած դրան, մինչև հիմա որևէ մեկը չէր մտածել նման բան անել: Բայց ժողովրդի վարչապետը ոչ միայն մտածել ու արել է, այլև ժողովրդից գաղտնի է պահել:
Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվել, որովհետև հավանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատավարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքացին իրեն ճիշտ չի հասկանա: Թերևս ճիշտ էլ կանի: Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարն ավելի կարիքավոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար