Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում եւ արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։
«Եթե ամեն սպայի վրա էս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կասկածում են, ինչո՞ւ են սահմանը մեզ վստահել. մեզ համար վիրավորական է այդ մոտեցումը։ Փաստաբանի հետ խորհրդակցելու ենք, ու եթե պարզվի, որ պարտադիր է մեր ներկայանալը, «ռապըրտ» ենք գրելու՝ դուրս գանք։ Թող Նիկոլն իր քայլածներին բերի էստեղ՝ ծառայեն։
Հիմա արդեն սաղիս հետ կապի են դուրս գալիս, փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել, Սեյրան Օհանյանն էս ա ասել, էն ա արել։ Ուզում են մի բան պոկեն, մի բան ընենց չասես, որ «փաստ» ունենան։ Դա ի՞նչ վերաբերմունք է սահմանի վրա կանգնած սպայի նկատմամբ»,- ասաց սահմանին կանգնած բարձրաստիճան զինվորականը։
«Վիրավորական է՝ պիտի գնաս-նստես էդ սաստավի առաջ, իսկ ովքե՞ր են հանձնաժողովում` բանակում չծառայած, զինվորական գործին չտիրապետող, ռազմական գործողություններից անտեղյակ, էլ չենք խոսում հարցերի պրիմիտիվության մասին։ Եթե հրամանատարությունը դեմ չլինի, մտադրություն ունենք ստորագրահավաք սկսել` ընդդեմ ապրիլյանի հանձնաժողովի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար