Քաթարի փողոցներում անտանելի շոգի պատճառով օդափոխության համակարգեր են տեղադրել և ճանապարհը կապույտ գույնով ներկել
Քաթարի փողոցներում սարսափելի շոգի պատճառով օդափոխության համակարգեր են տեղադրում, գրում է Daily Mail-ը: Հայտնի է դարձել, որ Քաթարում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 46 աստիճանի:
Հենց շոգի պատճառով է, որ ֆուտբոլի աշխարհի գալիք առաջնությունը նշանակվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին, քանի որ նշված ժամանակահատվածում երկրում այդքան շոգ չի լինում: 2018 թվականին Քաթարի ֆուտբոլի մարզադաշտերում նույնպես բազմաթիվ օդափոխման համակարգեր էին տեղադրվել:
Ըստ պարբերականի տվյալների՝ Դոհայում շոգի դեմ պայքարելու ևս մեկ միջոց է փորձարկվում. քաղաքային իշխանությունները քաղաքի ճանապարհներից մեկը կապույտ գույնով են ներկել: Մասնագետների պնդմամբ՝ այն լավ է փոխանցում արևի լույսը, այսինքն՝ ճանապարհը քիչ է տաքանում և հետևաբար՝ օդը քիչ է տաքացնում: Ինժեներների կարծիքով՝ սովորական ասֆալտը ցերեկային ժամերին օդից 20 աստիճանով ավելի տաք է լինում ջերմությունն արագ կլանելու իր կարողության պատճառով:
Պարբերականը նշում է, որ նոր ծածկույթը հատուկ կերամիկական միկրոսխեմաներ է պարունակում, որոնք փոխանցում են ինֆրակարմիր ճառագայթները: Նշված ծածկույթով ճանապարհը ձգվում է 250 մետր: Շոգի դեմ պայքարի նմանատիպ մեթոդներ կիրառում են այլ երկրներում ևս, օրինակ՝ Լոս Անջելեսում ճանապարհը ներկել են հատուկ սառեցնող ներկով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անոմալ շոգը Ֆրանսիայում ավելի քան 1500 անձի մահվան պատճառ է դարձել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար