Այս ամենում իրավաբանություն չենք տեսնում, միայն քաղաքականություն է, անձնական հաշվեհարդար
Արսեն Բաբայանին փորձում են օգտագործել Սահմանադրական դատարանի նախագահի հետ կապված քաղաքական և անձնական ճնշումների համատեքստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը։
«Այսինքն հատուկ քննչական ծառայությունն այս պահին իր տրամաբանությամբ ինչ-որ ֆիլմից հանգամանքներ է նկարագրել ու փաստել, որ տեղի է ունեցել իշխանության յուրացում և նպատակն ակնհայտ է, որ մեկն է` Սահմանադրական դատարանը ի դեմս Հրայր Թովմասյանի գլխատելու ու ունենալու օրվա իշխանությունների քմահաճույքը կատարող Սահմանադրական դատարան»,-ասաց նա:
Միհրան Պողոսյանը նշեց, որ կարծում է, թե խնդիրը ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ է կապված, այլ մեսիջ է ամբողջ դատական համակարգին: «Սահմանադրական դատարանն այս մեթոդներով վերցնելու պարագայում այն հստակ մեսիջ է լինելու Հայաստանում աշխատող ցանկացած դատավորի համար, որ տեսեք, մենք նույնիսկ Սահմանադրական դատարանի նկատմամբ մեր ցանկացած կամքը կիրառեցինք, և որ որևէ դատավոր չփորձի իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնել: Մենք իրավաբանություն այս ամենում չենք տեսնում, միայն քաղաքականություն է, միմիայն անձնական հաշվեհարդար»,-ընդգծեց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ այս ամենում մեկ նպատակ է տեսնում` վերացնել գործադիր իշխանությանը զսպող մյուս մարմիններին: «Հաշվի առնելով այժմյան իշխանության գործելաոճը՝ ես սրա վերջը չեմ տեսնում: Նպատակը տեսնում եմ` իշխանության ամբողջական բռնազավթում` առանց հակակշիռների, սակայն կստացվի, թե՝ չի ստացվի, դա արդեն հակակշիռներից է կախված, թե մեր հասարակությունը ինչ արձագանք կտա այս գործողություններին»,-ասաց նա:


















































Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար