Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Թոփ-լուրեր

Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ

Իմ հրապարակումներից մեկը նվիրված էր իշխանության որակի թեմային։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ արձանագրել էի, որ կառավարության կառուցվածքային բարեփոխումները, ըստ էության, կիսատ լուծումներ են, և ամբողջ պետական ապարատի աշխատանքի տեսանկյունից լինելու են անարդյունավետ։ Որպես չլուծված խնդիրներ նշել էի, որ ժամանակն է երկրում ձևավորել լիարժեք ներքին գործերի նախարարություն՝ այդպիսով լուծելով իրավապահ մարմինների աշխատանքի համար անհատական քաղաքական պատասխանատվության հարցը՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս հաշվետվողականությունը խորհրդարանի առջև։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, հաջողված փորձ։


Ժամանակին նման բարեփոխումներ իրականացվել են բանակում, որտեղ նախարարության աշխատակազմի և գլխավոր շտաբի ֆունկցիոնալ առանձնացումը հանգեցրեց ԶՈւ-ի ավելի արդյունավետ կառավարման։ Եվ բացասական ոչինչ չկա նրանում, որ պաշտպանության նախարարը հանդիսանում է քաղաքական անձ, այցելում է ԱԺ նիստերին և պատասխանում պատգամավորների հարցերին, միջազգային ասպարեզում ներկայացնում է երկիրը։ ԳՇ-ն իր հերթին հիմնականում կենտրոնացած է բացառապես ԶՈւ-ի առջև դրված մասնագիտական գործառույթների և առաջադրանքների իրականացման վրա։

Ներքին գործերի նախարարության կազմում կարող են ընդգրկվել մասնագիտական ծառայությունները, որոնք կղեկավարվեն բացառապես պրոֆեսիոնալների՝ համակարգի ներկայացուցիչների կողմից։ Ոստիկանությունն ու հետախուզությունը գործունեության շատ պրոֆեսիոնալ և նեղ մասնագիտական ոլորտներ են։ Այդ մարմիններում աշխատող մարդկանց համար պետք է տարբերություն չլինի, թե ում ձեռքում է գտնվում երկրի քաղաքական ղեկը. նրանք պետք է ծառայեն բացառապես օրենքին։ Հանձինս ներքին գործերի նախարարի՝ այս ծառայությունների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունն ու վերահսկողությունը կարող է ձևավորել շահերի բախման առողջ իրավիճակ՝ հօգուտ հասարակության։ Ճիշտ նախարարը պետք է դառնա այն պոտենցիալ երաշխավորը, որը կզսպի իշխանությունների կողմից հատուկ ծառայությունները սեփական նեղ քաղաքական կամ այլ շահերին սպասարկելու ցանկությունը։


Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխություններն ավելի շատ այս ծառայությունները երկրի ղեկավարի անձնական ցանկություններին և հավակնություններին ծառայեցնելու նպատակ են հետապնդում: Դա կարող է հանգեցնել ոստիկանության և ԱԱԾ-ի կանոնակարգված և բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչպես նաև՝ նրանց աշխատանքին հաղորդել բացառապես քաղաքական նրբերանգ։

Կառավարության ձևավորման՝ մինչ այժմ գործող տրամաբանությունը ենթադրում էր, որ այդ ծառայությունների աշխատանքի արդյունավետության և արդյունքների համար ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ վարչապետը, կամ, մինչ այդ, նախագահը։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ այդ ծառայությունները դառնում են քաղաքական իշխանության ամրապնդման և պահպանման, այլ ոչ՝ երկրում իրավակարգի և օրենքի պահպանման մեխանիզմներ։ Վարչապետի և այս ծառայությունների միջև հարկավոր է ձևավորել բուֆեր՝ ի դեմս համապատասխան նախարարի, որը պետք է ի վիճակի լինի երաշխավորելու ՆԳՆ կազմում պոտենցիալ ընդգրկվող ծառայությունների աշխատանքի պրոֆեսիոնալ ինքնուրույնությունն ու քաղաքական չեզոքությունը։

Մի քանի դիտարկում, թե ինչու են մեզ մոտ խուսափում ՆԳՆ ձևավորման թեմայից. երկրի ղեկավարի համար միշտ դժվար է եղել գտնել մեկին, որի միջոցով կկարողանար կառուցել իր հարաբերությունները ուժայինների հետ, այդ իսկ պատճառով միշտ վերջիններիս հետ ուղիղ աշխատելն ավելի հարմար է եղել, և այդպես է նաև այժմ։ Սակայն դա նշանակում է որոշակի չափով ներգրավված լինել համակարգի ներսում ընթացող գործընթացներում և դրանց համար, եթե ոչ ֆորմալ, ապա գոնե բարոյական պատասխանատվություն կրել։ Եվ երկրորդը, միշտ եղել է տպավորություն, որ ավելի շահեկան է, երբ այս կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գտնվում են միմյանց հետ որոշակի մրցակցության մեջ. թե ինչու, կարծում եմ՝ շատերը կարող են կռահել։

ՆԳՆ հնարավոր ձևավորումը կարող է ազդարարել լուրջ կառուցվածքային բարեփոխումների մեկնարկ.

- Առիթ ունեցել եմ նշելու երկրի միգրացիոն ծառայություններում բարեփոխումների իրականացման հնարավորության, դրանց կենտրոնացման և միասնական միգրացիոն ծառայության ստեղծման մասին։

- այդ բարեփոխումների շրջանակներում կարող է ստեղծվել առանձին պետական, նեղ մասնագիտացված հետախուզական ծառայություն՝ վարչապետի անմիջական ենթակայությամբ։

- այդ բարեփոխումների շրջանակներում հնարավոր կլինի նորովի դիտարկել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ընտրական գործընթացների համակարգերի կազմակերպումը։

- բարեփոխումների արդյունքում քննչական ապարատը պետք է դուրս բերվի ՆԳՆ կազմից։

Քննարկվող թեմայի համատեքստում առաջանում է շատ տրամաբանական մի հարց. ինչո՞ւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի շրջանակներում վարչապետի և կառավարության ենթակայության տակ գտնվող այլ պետական մարմինները չեն բերվում նույն կարգավիճակին, օրինակ՝ պետական եկամուտների կոմիտեն։ Չէ՞ որ խորհրդարանի առաջ պատասխանատվության տեսանկյունից այս կառույցը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Այս ոլորտում նույնպես առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է պահվեն քաղաքական վերահսկողության ներքո. այս համակարգն ունի բիզնեսի վրա ներգործության և գործարար միջավայրի վրա ազդելու մեծ հնարավորություններ: Նույն տրամաբանությամբ անհասկանալի է, թե ինչու են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտները կառավարությունում ներկայացված քաղաքական դեմքի՝ նախարարի մակարդակով, իսկ պետեկամուտները, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները՝ ոչ։

Տեսնենք, թե որ ուղղությամբ կշարժվեն գործընթացները՝ բարեփոխումների՞ ոգով, թե՞ հին, արդեն փորձված տրամաբանությամբ՝ սեփական իշխանության կայունության ապահովման ճանապարհով:

 

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ