ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին 4 անգամ պարգևավճար են տվել
168.am-ը գրում է․
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է մտնում՝ որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվություն։
Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Բարձրագույն դատարանից խնդրել էինք նաև պատասխանել հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ մակնիշի մեքենա և քանի՞ լիտր բենզինի կտրոն է տրամադրվել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին։
Հարցին ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից հայտնում են, որ Գրիգորյանին նախապես տրամադրվել է ծառայողական մեքենա՝ Hundai Elantra մակնիշի, սակայն որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ ծառայողական մեքենայով՝ վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով։
«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ծառայողական մեքենայի համար Վահե Գրիգորյանին տրամադրվել է 240 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն։ Գրիգորյանին տրամադրվել է նաև աշխատասենյակ Սահմանադրական դատարանի շենքում, ինչպես նաև աշխատասենյակի համար նախատեսված գույք՝ ներառյալ կահույք, համակարգչային տեխնիկա, աշխատանքային հեռախոս, որի վճարումները կատարվում են պետական միջոցներով»,- ասված է Սահմանադրական դատարանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում։
Իսկ հարցին՝ ՍԴ դատավոր ընտվելուց ի վեր Վահե Գրիգորյանը քանի՞ անգամ է պարգևավճար ստացել, ՍԴ-ից պատասխանել են.
«Գրիգորյանին 4 անգամ տրամադրվել է պարգևավճար»»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար