Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. ով է ցուցմունք տվել նրա դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի` Բաբայանը օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ահա այս քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով ներգրավվել է նաեւ Ա. Բաբլոյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Նշենք, որ երեկ հարցաքննությունից հետո նրան մեղադրանք չեն առաջադրել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ըստ ամենայնի, հենց այսօր արդեն կառաջադրեն մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը):
Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Այստեղ թերեւս դժվար չէ հետեւություն անել, որ առանց Գագիկ Հարությունյանի տված համապատասխան ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող թերեւս ներգրավել այս հարցում:
Կկալանավորվի ԱԺ նախկին նախագահը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ ստիպված է լինելու ցուցմունքներ տալ, կասկածից վեր է: Ու այդ դեպքում արդեն պարզ կդառնա` ով է եղել մասնագիտությամբ ոչ իրավաբան, մանկաբույժ Բաբլոյանի իրավական խորհրդատուն այս հարցում: Եթե Հրայր Թովմասյանն է եղել, ստիպված կլինի խոստովանել այդ մասին իր տված ցուցմունքներում: Ու այդ ժամանակ արդեն Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը կդառնա տեխնիկական հարց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար