Զանգվածային ծեծկռտուք քրդերի եւ թուրքերի միջեւ Գերմանիայում
Մոտ 60 մարդ մասնակցել է թուրքերի եւ քրդերի միջեւ զանգվածային ծեծկռտուքին գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի Հերնե քաղաքում, տեղեկացրել է Բոխում քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ոստիկանության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել երկուշաբթի, ժամը 22.00-ին, Շուլշտրասե եւ Վիկտոր-Ռոյթերշտրասե փողոցների շրջանում։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, այստեղ է գտնվում քաղաքի Թուրքական մշակույթի կենտրոնը։ Ծեծկռտուքի մասնակիցները զինվել են մահակներով եւ ձողերով, ոմանք դանակներ են ունեցել։ Մեկ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել եւ հասցվել է հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կանգնեցրել է ծեծկռտուքը կծու տաքդեղի բալոնների օգնությամբ եւ մասամբ առգրավել կռվի զենքերը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ոմանց, բայց կալանավորումներ չեն եղել։
«Այս առնչությամբ մենք նորից կոչ ենք անում մեր քուրդ եւ թուրք համաքաղաքացիներին իրենց հույզերը չարտահայտել սադրանքների, ագրեսիայի եւ ոչ էլ բռնության միջոցով։ Նման պահվածքն անընդունելի է։ Խախտումներն այսուհետ եւս հետեւողականորեն պատիժների կհանգեցնեն»,- ասվում է Բոխումի ոստիկանության տարածած մամուլի շրջաբերականում։ Ոստիկանությունում ընդգծել են, որ իրավապահները այսուհետ եւս ուշադիր կհետեւեն իրավիճակի զարգացմանը քաղաքում։
Անցած շաբաթ հինգ մարդ տուժել էր անկարգությունների հետեւանքով Հերնեում քրդերի բողոքի ակցիայի ընթացքում։ Ակցիայի մասնակիցները ջարդուփշուր էին արել թուրքական սրճարանը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ միջադեպերի միջեւ կապ կա։
Համայնքների միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Սիրիական իշխանությունները բազմիցս դատապարտել են Թուրքիայի զավթողական քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել սիրիական հակամարտության կարգավորմանը, որը շարունակվում է 2011-ից։
Հինգշաբթի ԱՄՆ-ը եւ Թուրքիան հայտարարել էին, որ պայմանավորվել են դադարեցնել Թուրքիայի ռազմական գործողությունը 120 ժամով եւ դուրս բերել քրդական կազմավորումները Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց, որն Անկարան մտադիր է վերահսկել ինքնուրույն։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար