«Բրեքզիթ»-ի վերաբերյալ որոշումը ԵՄ կհրապարակի առաջիկա օրերին
«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի հետաձգման վերաբերյալ որոշումը Եվրամիության ղեկավարները կհրապարակեն առաջիկա օրերին: Այդ մասին այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ԵՄ ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ես խորհրդակցում եմ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը «Բրեքզիթ»-ի հետաձգման հարցում, և որոշումը կկայացվի առաջիկա օրերին: Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունների արդյունքները մեծապես կախված են այն որոշումներից, որոնք կկայացնի կամ չի կայացնի բրիտանական խորհրդարանը: Հարկավոր է, սակայն, շատ հստակորեն նշել` մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց ես ասել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին` առանց համաձայնագրի «Բրեքզիթ»-ը մեր որոշումը չի լինի», - նշում էր Տուսկը:
Անցած շաբաթ Բրյուսելի և Լոնդոնի բանագնացները համաձայնեցրին «Բրեքզիթ»-ի նոր գործարքը, որը, սակայն, Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մերժեց՝ ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով պաշտոնական նամակ ուղարկել ԵՄ ղեկավարներին:
«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը, հիշեցնենք, հոկտեմբերի 31-ն է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար