Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասն ու նրա բնական հարստությունները. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային երկրի հյուսիսային շրջանների հանդեպ ծավալապաշտական մտադրությունների մեջ։ Այս մասին նա ասել է երեքշաբթի, Իդլիբի նահանգում ճակատի տեղամասերից մեկում սիրիական զորքեր այցելության ժամանակ, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։
«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու ցորենը, ինչպես նաեւ տարել Հալեպի գործարանները, իսկ հիմա (Թայիփ) Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասը՝ նրա բնական հարստություններով։ Մարտը հանուն Իդլիբի, որտեղ կենտրոնացած են ծայրահեղական խմբավորումների մնացորդները, քաոսի ու ահաբեկչության դեմ պայքարի համար հիմնականն է։ Մենք միշտ ասել եւ ասում ենք, որ պայքարն Իդլիբի համար հիմնականն է քաոսն ու ահաբեկչությունը վերացնելու համար սիրիական ամբողջ տարածքում»,- գործակալությունը մեջբերում է Սիրիայի նախագահի խոսքերը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար