Արսեն Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով
Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի եւ նրա բոլոր պնդումները, թե ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերում է միայն երեւի խորովածի փառատոններին եւ գինի-փարթիներին, եւ սա մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 3 մլն վարչապետ կա: Հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Ես դեմ չեմ, որ նախարարների աշխատավարձը բարձրանա, բայց Փաշինյանը հրապարակում հավաքված մարդկանց հարցրե՞լ է: Կարծում եմ՝ ոչ:
Հաջորդ մարտահրավերը Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն սարքելն է, այլ Հայաստանը ժողովրդավարությունից դիկտարորական տոտալիտար երկիր դարձնելն է»,-ասաց Շարմազանովը:
Նա զուգահեռ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ նշելով, որ ժամանակին Հիտլերն ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սիրո եւ համերաշխության մասին, հայտարարում էր, որ վենդետա չի լինելու. «Սակայն այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշումէ ՍԴ նախագահի վրա եւ շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է համաներման տակ է ընկնում»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար