«Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի». ինչն է զայրացրել Վերմիշյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաեւ կադաստրի ոլորտը: Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը…
Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը` քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք` հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս` Ավետիք Էլոյանը, այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը-խմբ.) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների:
Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլեւս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռեւս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ` հանրային դաշտում, իսկ ավելի ուշ որպես փորձագետ…»:
Ի՞նչ կոռումպացվածության եւ թայֆայության մասին է խոսքը: Ս. Պետրոսյանը զլանում է մանրամասնել. մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, ով եւս պնդեց. «Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից»:
Երկրում քարտեզագրում չի արվել: Նա պատմեց, որ Արարատի մարզում արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, «որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործեն, աշխատատեղեր կբացվեն եւ այլն: Գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ՝ ղռեր են այդ հատվածում, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է: Այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երեւալ… Պետական մտածողության խնդիր է: Ու նման դեպքեր տասնյակից ավելին են»:
Երբ Վերմիշյանին փոխանցեցինք Սարհատ Պետրոսյանի պնդումները, թե քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք, նա զայրացավ. «Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար