«Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հոկտեմբերի 18-ի թողարկմանը մեկնաբանը, ներկայացնելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, նշում է․ «Քաղաքական պատվեր։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող գործընթացներն այսպես է որակում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք բարձրաստիճան պաշտոնյա եղած Էդուարդ Շարմազանովը»։
Առաջին հայացքից թվում է խնդիր չկա, մեկնաբանը նախընտրել է այդ ձևակերպումը, բայց մեր մշտադիտարկումների արդյունքում սա առաջին դեպքը չէ, երբ «Ազատություն» ռադիոկայանում պարբերաբար հղում է արվում անցյալին, նշվում Սերժ Սարգսյանի հետ այս կամ այն պաշտոնյայի առնչությունը։ Բացի այդ, նույն թողարկմանը, լրագրողը ռեպորտաժը գրեթե ամբողջությամբ կառուցել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի խոսքի հիմնա վրա, որը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնական զեկուցողն է։ Որպես հակադիր կողմ շատ քիչ տևողությամբ ներկայացվում է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքը։
«Մեդիա պաշտպան»-ը կրկին կոչ է անում «Ազատության»-ը ներկայացնել քաղաքական համակրանքներից զերծ լրատվություն, որտեղ կհնչեն բոլոր կողմերի կարծիքներն ու առաջարկությունները։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար