Սահմանադրական դատարանն ու Հայաստանի ապագան
Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի գրավումն ինքնանպատակ չէ: Առանց Սահմանադրական դատարանն իր լիակատար վերահսկողության տակ վերցնելու նա չի կարող իրականացնել իր հիմնական նպատակները:
Իմքայլական որոշ պատգամավորներ նեղվում են, երբ լրագրողները, քաղաքագետները, վերլուծաբաններն ասում են, թե Փաշինյանն ուզում է գրավել Սահմանադրական դատարանը, ասելով, թե դա այդպես չէ: Ցավոք, իրականությունն այն է, որ այն, ինչ կատարվում է ՍԴ-ի շուրջ, այն գրավելու անթաքույց փորձ է: Ընդ որում, այդ նպատակն իրականություն դարձնելու համար իշխանությունները կարմիր եւ անթույլատրելի գծեր են անցնում:
Վարչապետը, որը հանրությանը թյուրիմացության մեջ էր գցում, հայտարարելով, թե գալիս է իշխանության Հայաստանը ժողովրդավարության ռելսերի վրա դնելու համար, այսօր չի էլ թաքցնում, որ ձգտում է բացարձակ միանձնյա իշխանության: Ամբողջությամբ վերահսկել գործադիր, օրենսդիր, դատական եւ որ ամենացավալին է՝ չորրորդ իշխանությունը:
Այժմ նա լիակատար վերահսկողության է վերցրել գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, գրեթե ամբողջությամբ դատական իշխանությունը, բացառությամբ մի քանի դատավորների եւ Սահմանադրական դատարանի եւ դեռ հեռու է լրատվական դաշտն ամբողջովին վերահսկելու երազանքն իրականացնելուց:
Սահմանադրական դատարանը Փաշինյանին պետք է նաեւ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար, որը թույլ կտա մեծացնել առանց այն էլ իր գերիշխանությունը:
Փաշինյանին ՍԴ-ն պետք է նաեւ, որքան էլ տարօրինակ հնչի, Արցախի հարցում այս կամ այն որոշումն անցկացնելու եւ դրանից իր պատասխանատվությունը հանելու համար:
Ի դեպ, առանց ՍԴ-ն վերահսկելու եւ խամաճիկային մարմնի վերածելու անհնար կլինի վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան եւ շահագործել Ամուլսարը, եթե իհարկե, գործը հասնի դատական գործընթացի:
Կարճ ասած, ՍԴ-ն իր լիակատար վերահսկողության տակ վերցնելն այժմ Փաշինյանի կարեւոր նպատակն է եւ այդ ճանապարհին նա պատրաստ է ոտնատակ տալ անգամ բարոյական շատ ու շատ արժեքներ, օրենքներ եւ կանոններ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար