35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է
Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մեմմինգեն թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն՝ հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։ Այս նորությունից հետո ֆեյսբուքհայության մոտ «ճամպրուկային տրամադրություններ էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին շնորհակալություն հայտնել՝ այս դարակազմիկ առաջընթացի համար։ Ի՞նչ է տալու Ryanair -ի հետ համագործակցությունը Հայաստանին՝ հարցրինք «ԱրմԷյր նախաձեռնող թիմի» համակարգող Նավիկ Խաչատրյանին
«Տալու է Եվրոպա էժան տոմսերով թռչելու հնարավորություն։ Ասեմ, որ լոուքոսթերները անվստահելի փոխադրողի համբավ ունեն ավիացիայում, դա շնորհիվ իրենց բիզնես մոդելի տեսլականի, որի քննարկումը առանձին թեմա է»,- պատասխանեց Խաչատրյանը։
- Արդյոք դեպի Հռոմ ու Միլան տոմսերը մշտապես նույքան էժան են լինելու, որքան որ հայտարարվում է։
- Իհարկե ոչ, որոշ ժամանակ անց կբարձրանա։ 35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է, միայն ինքնարժեքը մոտ 4 անգամ ցածր է հայտարաված։ Ryanair-ը շահագործում է B737-800 տիպի օդանավ, որն ունի 80 տոննա քաշ լրիվ բեռնվածության պարագայում, ունի 189 նստատեղ և անցած տարվա տվյալներով գեներացրել է 95% load factor` ամեն չվերթով տեղափոխել է ամենաքիչը 180 ուղևոր։ Նշված բոլոր ենթադրությունները հաշվի առնելով, նաև ելնելով Զվարթնոցի ներկա գործող սակագներից, Eurocontrol-ի Եվրոպայի օդային տարածքի վրայով թռչելու նավիգացիոն սակագներից, Հռոմի Ֆյումիչինո (FCO) օդանավակայանի վայրեջքի չվիճարկելի սակագներից՝ կատարեցինք հետևյալ հաշվարկը` 1 չվերթով 180 ուղևոր տեղափոխելու չվերթի ինքնարժեքը ներկա սակագներով կազմում է` 31580 դոլար։ Հետևաբար 1 ուղևորի Հռոմ տեղափոխման վրա Ryanair-ը կծախսի` 31580 դոլար։ 180 ուղևոր հավասար է 175 դոլար։ Արժե նշել, որ Երևանից կատարվելիք ամեն չվերթին 180 ուղևորից պակաս տեղափոխելու պարագայում Ryanair-ի համար 1 ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 175 դոլարից կբարձրանա։ Եթե դուք ասում եք սուբսիդիաներ չեք անելու և միայն օդի տուրքն ենք հանելու` որն ընդամենը 21 դոլար ծախսային հոդված է, ապա 1 ուղևորին Երևանից Հռոմ առանց որևէ շահույթի միայն ինքնարժեքով տեղափոխելու համար Ryanair-ը պետք է ծախսի ամենաքիչը 154 դոլար, միչդեռ ավիատոմսի գինը հայտարաված է 35 եվրո կամ մոտ 40 դոլար, իսկ ո՞վ է վճարելու ռեալ տարբերությունը`114 դոլարը մեկ ուղևորի համար, որպեսզի Ryanair-ը գոնե ինքնարժեքով թռչի։
- Ասում են, որ Ryanair- ի հետ բանակցությունները սկսվել են դեռևս ՀՀԿ-ի օրոք, այդ պայմանավորվածությունը Տաթևիկ Ռևազյանի՞ ձեռքբերումն է, թե պարզապես Փաշինյանը քաղաքական որոշում է կայացրել՝ համաձայնել առաջադրված պայմաններին։
-Որ ժամանակին եղել է նմանատիպ քննարկում ես լավ հիշում եմ, բայց դա մեր ավիացիայի զարգացման հարցը որևէ կերպ չի լուծում, նույնպիսի օտարերկրյա փոխադրող են, ինչպիսին Աէրոֆլոտը, Ավստրիականը, Էյր Ֆրանսը, Ֆլայդուբայը, Քաթարը և այլն։
- Ի՞նչ եք կարծում՝ զբոսաշրջությունը այնքան կզարգանա՞, որ կարողանա կոմպենսացնել յուրաքանչյուր քաղաքացու համար վճարվող գումարները։
-Վճարվող գումարներ չկան Ryanair-ին, միայն օդի տուրքն է հանվելու, թեև դա էլ մեծ գումար է` եթե հայտարարված շաբաթական 8 չվերթից սկսեն, ապա դրանից 4 կատարվելու է Երևանից, հետևաբար ընդամենը 8 չվերթի պարագայում մեր բյուջեն կկորցնի տարեկան 4 չվերթ x 180 ուղևոր x 53 շաբաթ 1 տարվա մեջ x 21$ օդի տուրք = 801360$.
- Կարո՞ղ ենք ասել, որ այս պայմանավորվածության հետևանքով ազգային փոխադրող ունենալու վերաբերյալ մտադրությունները անժամկետ հետաձգվում են։
-Այո, միանշանակ կարող եք ասել։ Բիզնես Պլան մշակելու համար պետք է հաշվարկներ ներկայացնել ներդրողներին, մենք էլ փոքր երկիր ենք, եթե էժան թռնում են Եվրոպա, ներդրողին չես կարող խաբել և չասել ով է մրցակիցը այդ ուղղությունների վրա, մենք էլ, բնական է, կցանկանաք թռչել Եվրոպա, քանի որ մեծ համայնքներ կան, առավելագույն ժամեր կհավաքենք օդանավերի համար, հետևաբար մոտակա 1-2 տարին պետք է մոռանալ տեղական փոխադրող ստեղծելու թեման։ Ես և ավիացիոն հանրության մեծամասնությունը բնականաբար դեմ ենք նման մոտեցմանը, կողմ են միայն ներկայիս երտասարդները, ովքեր հետագան չեն տեսնում, նաև չեն տեսել երկրաշարժ և Արցախյան պատերազմ և սիրում են ճամփորդել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար