Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Եթե մենք այստեղ խելամիտ իրավական հանգուցալուծում չգտնենք, հարցը տեղափոխվելու է միջազգային հարթակ

Երեկ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի «Ժամանակի մեջ գոյի իմաստավորման դասերը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ՍԴ նախկին նախագահը զետեղել է իր ելույթները, ուղերձները, որոշ հարցազրույցներ։ Շնորհանդեսից հետո մենք դատաիրավական ոլորտում կատարվող իրադարձությունների եւ հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Գագիկ Հարությունյանի հետ, գրում է hraparak.am-ը։

- Պարոն Հարությունյան, այն, ինչ կատարվում է ՍԴ-ի եւ նրա նախագահի շուրջ, Ձեր կարծիքով՝ իրավակա՞ն գործընթաց է։

- Այս իրավիճակը խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։ Ես նման իրավիճակների հանդիպել եմ, ինձ համար այնքան էլ զարմանալի չէ։ Չնայած այսօրվա ինֆորմացիոն դարում շատ ավելի ճոխացված է ամեն բան ներկայացվում, քան նախկիններում։ Դուք երիտասարդ եք եւ հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես եւ իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ եւ առհասարակ՝ ամեն որոշումից հետո։ Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները եւ հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, եւ ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում։ Չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց համահավաք ձեւով այս իրավիճակներն ինձ հիշեցնում են ուրեմն այն վիճակը, որի հետ շփվել եմ Վենետիկի հանձնաժողովի անդամության շրջանակներում՝ Լեհաստանի կամ Հունգարիայի հետ կապված։ Այսինքն՝ այնպես չէ, որ սա հայկական ֆենոմեն է, միշտ էլ սահմանադրական դատարանները, Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի շուրջ ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ, թե ովքեր են այս հինգ հոգին, Լուսնի՞ց են իջել, որ մեր որոշումներին պետք է այսպես վերաբերվեն․․․ Միշտ եղել են սահմանադրական դատարաններն այսպիսի վիճակում, որ մի որոշման պատճառով նման իրավիճակներում են հայտնվում։

- Ուզում եք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «չարաբաստիկ» որոշո՞ւմն է այս ամենի պատճառը։

- Ես չեմ ուզում կոնկրետ գործի մասին խոսել, հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ, ես գնահատում եմ երեւույթը։ Ես ափսոսում եմ, որ եթե մենք այստեղ՝ մեր երկրում, խելամիտ ձեւով չկարողանանք իրավական հարթության վրա հանգուցալուծում գտնել, այս իրավիճակը տեղափոխվելու է միջազգային հարթակ, եւ լինելու է այն վերաբերմունքը, ինչ եղավ Լեհաստանի կամ Հունգարիայի պարագայում, երբ սկսեցին միջազգային կառույցները նրանցով զբաղվել։ Այնպես որ՝ հուսանք, որ այդպես չի լինի։

- Պարոն Հարությունյան, օրերս իշխանության թեւը հայտարարեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դատաիրավական բարեփոխումների փաթեթին, որում ՍԴ-ի մասին օրենքում վիճահարույց դրույթն էլ է ընդգրկված։ Խոսքը ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու դրույթի մասին է, այդ օրենքը որոշ իրավաբանների կողմից բնորոշվեց որպես «շանտաժի եւ կաշառքի» օրենք։ Եղան մեկնաբանություններ, որ Վենետիկը ՀՀ իշխանությունների հետ «գործարք» կնքեց՝ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։ Դուք այսօր էլ Վենետիկի հանձնաժողովի անդամ եք, կասե՞ք՝ նախ ինչ եզրակացություն է տվել հանձնաժողովը, եւ արդյոք կա՞ նման գործարք։

- Այո, ես հանձնաժողովի անդամ եմ, բայց վերջին երկու նիստերին չեմ մասնակցել՝ տարբեր պատճառներով։ Որպեսզի կանխեմ Ձեր հաջորդ հարցը, ասեմ, որ մասնակցությունը որեւէ նշանակություն չէր ունենալու, որովհետեւ ազգային անդամն իր երկրի վերաբերյալ հարցի քվեարկությանը չի մասնակցում, եւ Վենետիկի հանձնաժողովում ընթացակարգեր կան, որտեղ չեզոք փորձագետներ են նախապատրաստում եւ զեկույցը ներկայացնում։ Այնպես որ՝ մասնակցությունը որեւէ նշանակություն չէր ունենալու։ Երկրորդը․ Վենետիկի հանձնաժողովին, հավանաբար, շատերը ծանոթ չեն, որտեղ այդպիսի գործարքները բացառվում են։ Այն 56 երկիր է ներկայացնում։ Ես բոլոր զեկույցները ստանում եմ, ծանոթացել եմ նաեւ վերջնական նյութերին, եւ այդքան միարժեք չէ դա, որքան որ գնահատվում է։
Եզրակացության մեջ օբյեկտիվորեն նշվել է, թե ինչին են համաձայն եւ ինչ մտահոգություններ ունեն։ Պարտադիր չէ՝ մեկ բառակապակցությամբ ասեին մտահոգությունը, որ մարդը հասկանար։ Շատ դիվանագիտական լեզվով եւ քաղաքավարի տվել են իրենց մտահոգությունները, այն է՝ օրենսդրական ցանկացած քայլ, ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի իշխանության անկախության երաշխավորման սկզբունքը պահպանելու դաշտում։ Եվ կոնկրետ այդ հարցի վերաբերյալ՝ դա չի կարող լինել այնպիսին, որ խաթարի այդ սկզբունքը, եւ պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա։

- Բոլոր դեպքերում, խնդրում եմ հստակ գնահատական տալ՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացներ են։

- Ես չեմ ուզում գնահատական տալ, ես ասացի արդեն, որ ափսոսում եմ, որ կարող է Լեհաստանում կամ Հունգարիայում ընթացող պրոցեսների բախտին արժանանա։ Ինձ դուր չի գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է Հայաստանում, բայց անցումային շրջանները, իսկապես, բարդ են իրենց բնույթով եւ արժեքների ընկալմամբ։

- ՀՔԾ-ում Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով։ Գործով հիշատակվում է նաեւ Ձեր անունը, որ ՍԴ նախագահի պաշտոնից՝ Ձեր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հեռացաք, որպեսզի Թովմասյանն այդ պաշտոնը ստանձնի 2018 թ․ ապրիլի 9-ից առաջ, մինչեւ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Արդյունքում Թովմասյանի վրա տարածվեց ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ՝ 2005-ինը, եւ ՍԴ նախագահն ընտրվեց ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարեկան դառնալը: Ի՞նչ կասեք այս գործի եւ Ձեր վաղաժամ հրաժարականի մասին։

- Գործը դեռ չեմ ուսումնասիրել եւ ոչինչ ասել չեմ կարող, ինչ վերաբերում է իմ հրաժարականին, ապա ես հրաժարական եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց անմիջապես հետո։ Այդ ժամանակ ես արձակուրդում էի նաեւ եւ ճիշտ չեմ համարել, որ մեկ այլ պաշտոնի ընտրվելուց հետո ՍԴ նախագահ պետք է մնամ ու աշխատեմ, որովհետեւ, այսպես թե այնպես, մինչեւ Սահմանադրության այդ բաժնի 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը դարձյալ ժամանակ էր մնում։ Մարտի 23-ին ես պետք է ընդհանրապես լիազորություններս վայր դնեի, դրա համար մտածեցի, որ այդ անհրաժեշտությունը չկա։ ԲԴԽ նախագահի պաշտոնը շատ պատասխանատու պաշտոն է, ես՝ ինքս, արձակուրդում էի, որ ընտրվել եմ խորհրդի անդամ, եւ միաժամանակ գիտեի, որ հսկայական աշխատանք կա կատարելու, եւ որպես խորհրդի անդամ՝ ես պետք է մասնակցեի նախապատրաստական աշխատանքներին, որ բացառիկ ծավալներով էին, եւ կային դժվարություններ։

- Այսինքն՝ նախապես պլանավորված, կազմակերպված «օպերացիա» չի՞ եղել նախկին իշխանության հետ։

- Դրանք մտացածին բաներ են, ես պնդում եմ՝ երբ ընտրվեցի, համարեցի իմ բարոյական պարտքը, որ պետք է ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվեի, եւ նախապատրաստեցի փաստաթղթերը, որպեսզի ամսի 24-ից ձեւակերպեն թոշակը։

- Պարոն Հարությունյան, կա՞, Ձեր կարծիքով, ՍԴ-ում ճգնաժամ՝ «ՍԴ անդամ-դատավոր» հասկացություններից բխող, ինչպես իր հայտնի նամակում նշում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

- Դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է իր հստակ եզրակացությունը։ Այստեղ միգուցե թե հնարավոր է հայեցակարգային մակարդակում նման խոսակցություն չառաջանար, եթե բոլորին ընկալելի մակարդակով ավելի հստակ շարադրվեր անցումային դրույթներում։ Բայց, բոլոր դեպքերում, այնտեղ շարադրվածից բխում է, որ, անկախ անվանման տարբերությունից, իրենց սահմանադրաիրավական գործառույթը նույնն է։ Վենետիկի հանձնաժողովն էլ ասաց, որ նրանք օժտված են նույն սահմանադրաիրավական օժտվածությամբ՝ մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը։