«Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայի հյուսիսում». Մուստաֆա Շենթոփ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի համաձայնությունը՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Թուրքիան հասել է իր նպատակներին Սիրիայի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է Հուրրիյեթ լրատվականը:
Շենթոփը նշել է, որ անբողջ աշխարհը տեսավ Թուրքիայի դիվանագիտական և ռազմական ուժը:
«Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները, որոնք հայտնել են «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ»- ասել է Շենթոփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս ալ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար