Հարցնում էին՝ բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել. փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ)
Նյութերի բացատրություն վերցնելու ընթացքը նորմալ է անցել, բայց այն հարցերը, որ հնչեցվում էին, առնվազն տարակուսելի են: ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա բացատրեց, որ իր պաշտպանյալին չէին կանչել հարցաքննության համար, այլ քրգործի հարուցման նախնական փուլի համար էին կանչել:
« Պարոն Թովմասյանին հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել, այդ հարցն էր հիմնականում: Այդ հարցերը երեկ էլ էին տվել, այսօր գրավոր պարզաբանումներ տրվեցին»,-մանրամասնեց նա:
Փաստաբանը նշեց, որ բոլորին է պարզ, թե այս գործողություններն ինչ նպատակով են կատարվում: «Հանրությունը տեղյակ է, որ մեկ տարի շարունակ օրենսդիր և գործադիր իշխանությունը միջոցներ է ձեռնարկում ՍԴ դատավորների, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ այս նյութերի նախապատրաստումը, նաև երեկ հրապարակումներ եղան, որ հարուցվել է քրգործ՝ ՀՔԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, դրանք ուղղված են բացառապես Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունները կասեցնելուն, նաև ընդհանուր ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ, շատ ակնհայտ է»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Վարդան Թովմասյանը Հրայր Թովմասյանի ընտանիքի միակ անդամը չէ, որ կանչվել է ԱԱԾ, կանչվել են նաև դուստրերը: «Նաև մենք մեր զարմանքն ենք արտահայտում, որ գործադիրը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում, նաև մարդկանց ընտանիքիներ մտնելով, և մեզ համար շատ անհասկանալի քրեական հետապնդումը ճնշում է ընտանիքի անդամների նկատմամբ»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար