Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին. Ավելիք Իշխանյան
Սա Հրայր Թովմասյանի հարցը չէ. երբ նա արդարադատության նախարար էր, իմ եւ նրա հարաբերությունները բավական սրված են եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
«Հարցն այն է, թե եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր այսօրվա իշխանություններին եւ նրան հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին: Միանշանակ պատասխանում եմ՝ ոչ: Օրինակ, այսօրվա գլխավոր դատախազը, ինչպես ասում են, նույնպես հին ռեժիմի ներկայացուցիչն է, հանկարծ մի մեղադրանք չպաշտպաներ կամ Դավիթ Գրիգորյանի դեմ գործ չհարուցեր, երանի կտայիք այստեղ նստածներդ, այն ինչ այսօր կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ մեծ ոգեւորություն է ունեցել հեղափոխության հետ կապված, որովհետեւ չէր ուզում, որ Հայաստանը դառնա արեւելա-ասիական պետություն, որտեղ մեկ մարդ հավերժացնում է իշխանությունը, սակայն յսօր արդեն չի կարող լռել: Իշխանյանն ասաց, որ իր համար կարեւոր ահազանգ էր, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ բացահայտեցին, որ նա գրագող է. «Այլ բան, որ ԲՈՀ-ի ղեկավարը գրագողության մեծ ցուցակ ներկայացներ եւ դրա մեջ լիներ նաեւ Ազարյանի անունը, բայց պարզվեց միակ գրագողը Ազարյանն է: Հաջորդը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված հանկարծ հիշեցին հին դեպքեր: Եթե նրանք կայացնեին իշխանահաճո որոշում, կասկածո՞ւմ եք, որ որեւէ հարց չէին ունենա: Բոլորս գիտենք, թե ով է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչ գործեր է քննել, հիմա նա բացարձակ հիանալի է: Պատկերացրեք, որ Մնացական Մարտիրոսյանը փոխեր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ինչ կկատարվեր նրա հետ: Ամբողջ հասարակությունը կհիշեր նրա նախկին գործունեությունը:
Շուրջ մեկ տարի Հրայր Թովմասյանը իշխանական վերնախավի մեջ էր, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ էր ու հանկարծ սկսեցին քավոր սանիկով, իսկ հիմա լրիվ փաչ ու սահման անցել են»,-ասաց նա՝ հավելելով, որ նրանք, որոնք լռում են, նպաստում են գավառական 37 թվի ստեղծմանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար