Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին, իսկ իշխանությունն իրեն հաճո ՍԴ կազմ է ուզում. քննարկում
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ գործողություններին:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մի քանի կարմիր գիծ վաղուց հատվել է, և բոլոր նորմերը ցուցադրաբար խախտվել են: «Իշխող խմբակցությունից հնչել է, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու: Զարմանքը պետք է փոխարինվի գործուն էմոցիաներով»,-ասաց նա և նշեց, որ նախորդ իշխանություններից այս իշխանության նորմերը խախտելու տարբերությունն այն է, որ այս իշխանությունը զգուշացնում է, անում է, արդարացնում է և քիչ է մնում հերոսացնեն:
«Մենք ունենք այն, ինչ պետք է սպասեինք, պետք չէ ձևացնել, թե սա անսպասելի է: Երբ գաղտնալսումը սկսվեց մեկնաբանել մեկ տեսանկյունից, թե ով է գաղտնալսել, և ոչ թե ինչ է գաղտնալսվել, ապա պենք պետք է հասկանայինք, որ շեղվում ենք իրավական պետության կառուցման ճանապարհից»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ հասարակությանը մանիպուլացնում են:
«Այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի հետ, շարունակական պրոցես է, որ ունենան իրենց հաճո ՍԴ կազմ: Ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատվություն ունի ընտրողների նկատմամբ, որ հանդես գան հայտարարությամբ երկու հարցով էլ. մեկը արդյո՞ք համարում են Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցածը իրավաչափ, և երկրորդ՝ կիսո՞ւմ են իրենց ջատագովների հայոհոյախառն մոտեցումները, և հայհոյանքը ցանկացած քաղաքացու նկատմամ հայհոյա՞նք է երկրի նկատմամբ»,-ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանն իր հերթին նկատեց՝ կարմիր գծի սահմանը անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիր իշխանությունը զավթած մարդը: «Պարզապես այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է
Սասունցու և Մշեցու թոռան, ով երբեք տուրք չի տալու բոլոր առումներով կիսամարդ ցանկություններին և հայրենիքը չի վտանգելու: Այն, ինչ ասում է, և այն, ինչ անում է Հրայր Թովմասյանը, միակ ճանապարհն է, որ Հայաստանը Արցախը փրկում է կործանումից»,-ասաց նա:
Ըստ Իսագուլյանի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայկական երկու պետականությունների նկատմամբ ոճրագործությունն է: «Այսօր թիվ մեկ մեղավորը Արմեն Սարգսյանն է, որ իր անգործությամբ երկիրը տարել է քաոսի, երկրորդ մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա և Նիկոլ Փաշինյանին կոչ արեց ԱԱԾ-ին ուղարկել՝ կնոջ ականջօղերի գինը իմանալ:
Մենուա Հարությանը նշեց, որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելով՝ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը: «Հրայր Թովմասյանն այն բացառիկ տղաներից է, ով իր անձնական շահը առաջ չտարավ, չդարձավ Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Այսօր պայքարը ոչ թե Նիկոլի և Հրայրի մեջ է, այլ Նիկոլի և սահմանադրականության մեջ է: Հրայր Թովմասյանն այսօր խրամատում կռիվ է տալիս ներքին թշնամու դեմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեռնոց են նետում և երբևէ կնետեն ՀՀ սահմանադրականությանը, մեր ներքին թշնամիներն են: Եվ այնպես վճռական պետք է կռիվ տալ, ինչպես մեր 18 տարեկան տղաները կռիվ են տալիս արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:
Ըստ Մենուա Հարությունյանի՝ ներկայիս Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական վենդետա է տեղի ունենում, քանի որ նա հրաժարվեց Նիկոլի կամքին ծառայել, այլ գերադասեց ծառայել Հայաստանի սահմանադրականությանը: Նա կոչ արեց այսօր՝ ժամը 14:30, հավաքվել ԱԱԾ-ի դիմաց և նշեց, որ ով չի գալու, թող այլևս չխոսեն: «Նիկոլ Փաշինյան կոչեցյալը մենակ փողոցից է վախենում»,-ասաց նա և նշեց, որ հաջորդ սերունդները խոնարհվելու են նրանց առաջ, ովքեր կռիվ են տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ:
«Լիդեր եք ուզում, լիդերը ծնվում է այս պահին, և դա Հրայր Թովմասյանն է»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար