Թանկարժեք գույք՝ գեղանկարների ու գեղաքանդակների տեսքով․ ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը
«Փաստը» գրում է. «Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Գ. Ղարիբջանյանը հայտարարագրել է առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, երկու բնակարան և հասարակական նշանակության շինություն:
Հայտարարագրված է նաև «BMW 740 LI» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 78317 ԱՄՆ դոլար:
Դեսպանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 թանկարժեք գույք, որոնցից երեքը գեղանկար է, երկուսը՝ գեղաքանդակ:
Գեղամ Ղարիբջանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 100 000 ՀՀ դրամ և 14 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 258 264 ՀՀ դրամ, որից 216 640 ՀՀ դրամը գոյացել է կենսաթոշակից, 1 906 525 ՀՀ դրամը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:
Վարձակալության դիմաց ստացած եկամուտը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 1 535 099 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար