Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Այն, ինչ արվում է, Հրայր Թովմասյանի անձին չի վերաբերում, դա Հայաստանի պետականությանը վերաբերող հարց է

Պետության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա հարազատների նկատմամբ իրականացվող գործողությունները միայն նրա դեմ չեն, դա բոլորի խնդիրն է, և այդ հարցում պետք է չռել, պետք է ազդել իշխանության գործողությունների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Հրայր Թովմասյանի հայր ու դուստրերը հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն։

- Պարո՛ն Վարոսյան, նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը «բուդկա» է, հետո եղավ «Իմ քայլի» նախաձեռնությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որը ՍԴ-ն վարույթ չընդունեց, այդ ընթացքում կալանավորվեցին Հրայր Թովմասյանի սանիկները, ՍԴ-ում ԱԺ-ի դիմումը վարույթ չընդունվելուց հետո եղավ Արման Բաբաջանյանի դիմումը, որի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել, հիմա էլ ԱԱԾ են հրավիրվել Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը: Ի՞նչ է կատարվում ՍԴ-ի շուրջ և ի՞նչ է սպասվում իշխանության այս քայլերի հետևանքով:

- Այս գործողություններն անթույլատրելի են, և սա առնչվում է բոլորին, իրավաբանները չպետք է լռեն, պետք է իշխանությանն ասել, հասկացնել, որ այդպես չի կարելի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության կենտրոնացման հարցում անգամ այն մարդիկ, որոնց համար այսպես ասած հարազատ է գործող իշխանությունը, այդ մարդիկ ևս չպետք է լռեն, իրենք էլ չպետք է թույլ տան, որպեսզի իշխանությունը կատարի այն սխալները, որոնք այսօր կատարում է: Հրայր Թովմասյանի նկատմամբ սանձազերծված գործողություններ են կատարվում սկսած մեդիադաշտով, վերջացրած սանիկների կալանավորումով, կարգապահական չստացված վարույթով, ու դրա չստացվելուց հետո ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումով, հիմա էլ նրա հարազատներին ԱԱԾ հրավիրելով: Սա արդեն ամեն ինչ ակնհայտ է դարձնում, և այսքանից հետո ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարողանա հերքել, որ սա ուղղակի Հրայր Թովմասյանին կամ ՍԴ նախագահին ուղղված կոնկրետ գործողություն պարտադրել է:


- Ասում եք՝ պետք է բոլորը խոսեն, որովհետև սա միայն ՍԴ-ին վերաբերող հարց չէ: Ինչպես խոսեն, խոսողներին ու ընդդիմացողներին էլ կհրավիրեն ԱԱԾ, նրանց հարազատներին էլ, անպայման կգտնվի որևէ մեկը, որ ՀՔԾ դիմում կտանի, իսկ ՀՔԾ-ն էլ անպայման գործ կհարուցի:

- Չի կարող այդպիսի բան լինել, Ձեր նկարագրածն արդեն տոտալ բռնապետություն է, ուրեմն ասեմ, եթե կան մարդիկ, որոնք կարող են հավատալ, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել տոտալ բռնապետություն, նրանք միամիտներ են, չի լինելու նման բան, ՀՀ-ն չունի ո՛չ սուբյեկտիվ, ո՛չ օբյետկիվ հիմք բռնապետություն դառնալու: Չի՛ լինելու նման բան:

- Իսկ հիմա այն, ինչ արվում է, ժողովդրավարակա՞ն է:

- Իհարկե, ժողովրդավարական չէ։ Ես ասացի, թե այդ քայլերն ինչին են ուղղված: Բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս չպետք է լռենք, չպետք է վախենանք, չպետք է մտածենք, որ օրինակ՝ Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենք, դա հիմք ընդունենք, ու լռենք, սա Հրայր Թովմասյանին չի վերաբերում, սա Հայաստանի պետականությանը վերաբերող հարց է, ՀՀ սահմանադրական դատարանի գոյության հարց է:

- Պարո՛ն Վարոսյան, ո՞րն է, ի վերջո, իշխանության նպատակը, ի՞նչ է ցանկանում վաստակել այդ քայլերով:

- Գամ հեռվից: Նախորդ իշխանությունից սկսած ասեմ, որ ՍԴ-ն իր գործունեության ընթացքում շատ է քննադատվել, Հրայր Թովմասյանից առաջ էլ, Գագիկ Հարությունյանի ժամանակվանից, ես ինքս էլ բազմաթիվ անգամներ քննադատել եմ: Հատկապես համարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ՍԴ-ն լիարժեք անկախ չէ օրվա քաղաքական իշխանությունից: Ի՞նչ ունենք մենք այսօր, արդյո՞ք այսօր էլ է ՍԴ-ն կախվածության մեջ օրվա քաղաքական իշխանությունից: Սա է դեղատոմսը, ՍԴ-ն երրորդ տեսակի չի լինում, այն կամ լինում է կցորդ, կամ չի լինում: Այսօր ստեղծված է իրավիճակ, որ անկախ նրանից, թե ոնց, երբ, ում միջոցով, ինչ սկզբունքով է ձևավորվել ՍԴ-ն, մենք ունենք մի մարմին, որը, կարծես թե, որոշակիորեն ցույց է տալիս, որ ինքը օրվա իշխանության կցորդը չէ: Հիմա, սա լա՞վ է, թե վատ է, իհարկե լավ է: Ի՞նչ կունենանք մենք սրան այլընտրանք, եթե այս ճնշումները ՍԴ-ի վրա հաջողեն ու ստացվի ձևավորել օրվա իշխանության սրտի Սահմանադրական դատարանը: Մենք կվերադառնանք այն կետը, որտեղից, կարծես թե, շարժվել ենք, այսինքն՝ կունենանք օրվա իշխանություն, իր կցորդ դատական համակարգով: Սա է, երրորդ տարբերակ ուղղակի չկա:

- Իրավապահ մարմինների ղեկավարները, կարծես թե, իրենց մնալ–չմնալու հարցն են լուծում Հրայր Թովմասյանի դեմ գործելով, արդյո՞ք դա այդպես է, օրինակ՝ ԺՊ-ներից ԱԱԾ տնօրենը, օրինակ՝ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը …

- Դա իրենք չեն էլ թաքցնում, բացահայտ այս սկզբունքի մասին ասում են, իշխանական պատգամավորներ են բացահայտ հայտարարում, բա, օրինակ, ինչո՞ւ եմ ես քննադատաբար վերաբերվում գործող իշխանության քայլերին, եթե նման բան չլինեին, ես էլ կկանգնեի ծափ կտայի, ինչպես շատերը, բայց երբ սա է իրավիճակը, որ դու պետք է լինես լավը, որ լինես մերը, իսկ մերը լինելը նշանակում է անել մեր ասածը, այդպես մենք իրավական պետություն չենք ունենալու: