Ryanair-ը Հայաստանում է. բայց ամեն բան չէ, որ այդքան պարզ է
Ամբողջ հայկական ինտերնետը հիացմունքի մեջ է Ryanair-ի գալստյամբ, բայց ամեն բան չէ, որ այդքան պարզ է։ Այս մասին գրում է ռուս հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում։
«Ամբողջ ինտերնետն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Տաթեւիկ Ռեւազյանը՝ երկրի քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը, որ կարողացել է «համոզել«Ryanair-ին գալ Հայաստան։ Ի՜նչ հիմարություն։ Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը։ Բարեկամներ, բանը Տաթեւիկ Ռեւազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվել կարողանալը չէ։ Խնդիրը դա չէր։ Այլ պետության անհրաժեշտությունը՝ չեղարկել ԲՈԼՈՐ օդանավակայանային վճարները ավիաընկերության համար, որպեսզի նրանք համաձայնեն թռչել Հայաստան։ Վճարներն այսօր կազմում են 76 դոլար մեկ ուղեւորի համար, եւ դրանք նրա (Նիկոլի) կարգադրությամբ իր վրա է վերցրել երկրի բյուջեն։ Այս ամենն ինձ ասել է անձամբ ինքը՝ Փաշինյանը, դեռեւս 2018-ի ամռանը, ավելի քան մեկ տարի առաջ։ Բայց քչերը կհիշեն, որ դեռեւս 2015-ին Սերժի օրոք Ryanair-ը հստակ դրեց իր պայմանները՝ բոլոր ծախսերը վերցրեք ձեզ վրա, եւ մենք կգանք Հայաստան։ Չեք վերցնի՝ չենք գա։ Հստակ ու պարզ։
Ryanair-ի եւ Wizzair-ի հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի օրոք, Տաթեւիկից շատ առաջ, պարզապես նախկին իշխանությունը հրաժարվեց բյուջեից վերցնել 76-ական դոլար յուրաքանչյուր ուղեւորի համար։ Ուստի, Ryanair-ը չեկավ։ Առանց բյուջեի փողերի քաղավիացիայի նախկին ղեկավարը ոչինչ չկարողացավ անել։
Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից տրամադրվեց մոտ 5 մլն դոլար տարեկան՝ օդանավակայանային վճարների համար, Ryanair-ն անմիջապես համաձայնեց թռչել։ Տաթեւիկը պարզապես Եվրոպա թռավ եւ նրանց փոխանցեց Նիկոլի որոշումը։ Ուստի կարծում եմ, որ Տաթեւիկ Ռեւազյանի վաստակը այդ ավիաընկերությունների գալու մեջ չկա։ Դա անհատապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, եւ դրանք բյուջեի փողերն են»,- գրում է Ալեքսանդր Լապշինը։
Հիշեցնենք, որ իռլանդական ավիաընկերության ելքի մասին հայկական շուկա հայտարարվել է երեկ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար