Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական. Մարգարիտա Խաչատրյանը` վարչապետի հետ հանդիպման մասին
Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Այս մասին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Սպասում ենք իրենց զանգին, և ևս մեկ անգամ ասացին, որ հեռախոսով կամ հանդիպման միջոցով տեղյակ կպահեն մեր հարցի վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը` նշելով, որ Կառավարությունից առաջարկ է եղել դիմել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:
«Մենք ասացինք, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստեղծված է 2017թ.-ից, մենք ունենք 1990թ.-ից կորուստներ, և ակնկալում ենք թե՛ ազատամարտիկների, թե՛ զինհաշմանդամների, թե՛ զոհվածի ընտանիքների նկատմամբ հարգալից վերաբերմունք, ֆինանսական աջակցություն: Իսկ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մեր պահանջների հետ ոչ մի կապ չունի: Մենք ակնկալում ենք, որ վարչապետը կառավարության նիստով որոշում կկայացնի և մեր հարցին կտա լուծում»,-ասաց Խաչատրյանը` նշելով նաև, որ վարչապետին 6646 հոգու անուն է փոխանցել, որը վարչապետին մտածելու տեղիք է տվել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար