Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքներն ու պատժամիջոցները «անընդունելի են», հաղորդում է Reuters-ը:
Նա նաեւ ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրաժարավի իր «կործանարար մոտեցումից»: Նրա խոսքով՝ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային փուլում: Նա նշել է, որ դա կփոխանցի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ ԱՄՆ պատվիրակությանը, որը կժամանի Անկարա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ, դադարեցրել առեւտրային բանակցություններն ու 50 տոկոսով ավելացրել թուրքական պողպատի համար մաքսատուրքերը՝ կապված Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժման հետ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար