Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին աշխարհին հիշեցրել է արքայադուստր Դիանայի մասին` հանրությանը ներկայանալով նույն ավանդական չիթրալական գլխարկով, ինչով արքայադուստր Դիանան ներկայացել էր մոտավորապես երեք տասնամյակ առաջ Պակիստան կատարած այցի ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Պակիստանի Չիթրալ շրջան կատարած այցի ժամանակ կրել են պակիստանյան ավանդական հագուստ` հետևելով արքայադուստր Դիանայի «քայլերին», որը 28 տարի առաջ` 1991 թվականին, այց էր կատարել նույն շրջան: Արքայական զույգին արքայադուստր Դիանայի հիշարժան այցելության նկարներով գիրք են նվիրել:
Չիթրալական գլխարկներ սովորաբար կրում են տղամարդիկ, սակայն Քեյթը` որպես հատուկ հյուր, նույնպես այն կրելու հնարավորություն է ունեցել: Քեյթը նաև ազգային զարդանախշերով շալ է կրել, իսկ Ուիլյամը` ասեղնագործ թիկնոց: Դիանան 1991-ի իր այցի ժամանակ նույնպես չիթրալյան սկաուտների գլխարկ է կրել:
Քեմբրիջի դուքսը և դքսուհին, որոնք կանգ էին առել Չիթրալում ուղղաթիռը վերալիցքավորելու համար, ցանկանալով իրենց այցով անդրադարձ կատարել նաև կլիմայական փոփոխություններին` այցելել են տեղի հալչող սառցադաշտերից մեկը: Չիատիբո սառցադաշտն արքայական զույգի տեսած առաջին հալչող սառցադաշտն էր:
Լեռնաշղթայի ձնապատ կատարների միջև կանգնած` դուքսը հայտարարել է, որ «խոցելի համայնքները» կրթության և իրազեկվածության ավելի մեծ կարիք ունեն:
Դուքսն ակնհայտորեն հետաքրքրված է եղել սառցադաշտի «ճակատագրով» և փորձագետ Ֆուրուխ Բաշիրին շարունակաբար հարցեր է ուղղել դրա չափերի և ջրհեղեղների հաճախականության վերաբերյալ:
Տարածաշրջանի սառցադաշտերը 1,6 միլիարդ մարդու են ջրով ապահովում: Տարածքում մոտավորապես 5 հազար սառցադաշտ կա, իսկ դրանց 70 տոկոսը «նահանջում» է:
Սառցադաշտերի հալոցքի առաջին վտանգը հեղեղներն են, իսկ երկրորդը` ջրի պաշարների ոչնչացումը:
Երեկ երեկոյան Քեմբրիջի դուքսն իր ելույթում կոչ էր արել երկու երկրներին` Միացյալ Թագավորությանը և Պակիստանին, համատեղել ջանքերը` գլոբալ աղետը կանխելու համար:


























































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար