Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց դա չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել. Մանրամասներ Դավիթ Սանասարյանից (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ (ծառայությունը ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել երեխային ենթադրաբար վրաերթի անելու հետ կապված միջադեպը:
Դավիթ Սանասարյանը ցուցադրեց դեպքի վայրը, ապա նկարագրեց ինչպես է երեխան քարից ընկել։ «Կողքից ինձ թվաց` ինչ-որ կատու թռավ և տեղի ունեցավ այդ անսպասելի միջադեպը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ անմիջապես կանգնեցրել է մեքենան, ինչից հետո երեխան խնդրել է շտապօգնություն չկանչել, և ինքը զանգահարել է երեխայի մորը:
«Կողքից մարդիկ եկան, ասացին, որ տեսել են, որ վրաերթ տեղի չի ունեցել: Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել: Եթե վրաերթ լիներ, ապա ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, այլ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենար, առնվազն հետքեր կլինեին»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքը նստել է իր մեքենան և գնացել են հիվանդանոց, բժիշկը ռենտգեն ստուգում է արել, ասել է, որ ոչ մի կոտրվածք, ճաք չկա և խորհուրդ է տվել գիպս դնել, որպեսզի մեկ շաբաթ անշարժ մնա ու շուտ լավանա:
«Հաջորդ օրը առավոտյան զանգում մուննաթ են գալիս, որ երեխան խնդիր է ունեցել և ասացին, որ ամուսնու հետ գնում են Ծերեթելիի հիվանդանոց, դուք գալի՞ս եք։ Ասացի, որ գալիս եմ»,- պատմեց նա և նշեց, որ այնտեղ էլ ռենտգեն ուսումնասիրություն արեցին, ասացին, որ խնդիր չկա, բայց պետք է գիպս դնել:
«Ինձ ներկայացնում են, թե ես բժիշկների վրա ազդել եմ, դա սուտ է, նման բան տեղի չի ունեցել: Ամեն օր կապի մեջ եմ եղել, հետաքրքվել եմ երեխայով: Հետո զանգեցին և ասացին, որ երեխան խնդիր ունի փոքրուց և պետք է գլխի ՄՌՏ հհետազոտություն արվի և եթե ծանոթ բժիշկ ունեմ՝ ասեմ, ես էլ ասացի կհետաքրքրվեմ»,-պատմեց նա։
Դավիթ Սանասարյանը նշեց, որ հետո ասացին, թե 100 հազար դրամ է պետք: «Սա սկզբից ոչ թե շորթման փորձ էր, այլ ակնարկում էին, որ լրագրողները հետարքրքվում են, ես խնդրեցի տալ այդ լրագրողների համարները, որպեսզի կխոսեմ, բայց չտվեցին: Հետո, երբ ասացի, որ որևէ գումար չեմ տալու, իրենք ասացին, որ լրատվամիջոցներին կներկայացնեն: Ես էլ ասացի, որ հանգիստ կարող եք լրատվամիջոցներին ասել, ես որևէ վախենալու բան չունեմ, քանի որ մեղավոր չեմ եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեխայի մայրը, անդրադառնալով Սանասարյանի այն պնդումներին, թե երեխայի մայրն իրենից 300 000 դրամ գումար է պահանջել, ասել էր, որ դա աբսուրդ է.«Ամոթ է անգամ, ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մայր, որը կցանկանա իր երեխայի առողջության վրա գումար շորթել»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար