Վերականգնել ավիահաղորդակցությունը, քանի դեռ Վրաստանը հանդիպական քայլեր չի կատարել, սխալ է. Վոլոդին
Վերականգնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, քանի դեռ Վրաստանի իշխանությունները հանդիպական քայլեր չեն կատարել, սխալ է: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս արագ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ այդպես է վարվում, եթե նա սխալ է գործել կամ ինչ-որ չմտածված քայլ է արել: Եվ եթե նման արարք են թույլ տալիս պետությունների ղեկավարները, ապա ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը… Դեռեւս միակ որոշումն ավիահաղորդակցության արգելքն է: Սակայն մենք կարծում ենք, որ քանի դեռ մեր երկրին ընդառաջ քայլեր չեն կատարվել, ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին խոսելը սխալ է»,- ասել է նա:
Ռուս-վրացական հարաբերությունները սրվել են Թբիլիսի ռուս պատգամավորների այցից հետո: Թբիլիսիում հունիսին բողոքի ակցիաներ են բռնկվել: Այդ ֆոնին ՌԴ նախագահը երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության դադարեցման մասին հրամանագիր է ստորագրել: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդմամբ՝ քննարկվում է թռիչքների դադարեցման պատճառով ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Սեպտեմբերի սկզբին հաղորդվել է, որ տրանսպորտի նախարարությունը համապատասխան առաջարկ չի ներկայացրել կառավարությանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար