Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. փակ հանդիպում է եղել. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։
Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձեւաչափով, որին մասնակցել են ՀԿ սեկտորի իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, եւ ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին հարցը նախատեսվում է քննարկել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու եւ խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաեւ ԱԺ լիագումար նիստում։
Հավելենք, որ ինչքան էլ իշխանական խմբակցությունում փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե այդ հարցի վերաբերյալ իրենք միասնական են, եւ ոչ մի տարաձայնություն չկա, սակայն, ՔՊ աղբյուրը թերթին փոխանցել է, որ Փաշինյանի թիմի ներսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կան շատ լուրջ տարաձայնություններ, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ողջ հանրությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար