Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ
2019թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 215 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 1՝ դրական, 187-ը՝ չեզոք։
Նախարար Արայիկ Հարությունյանին այս անգամ քննադատում են՝ մեղադրելով անսկզբունքայնության մեջ։ ՀՊՏՀ ուսանողները հայտարարություն են տարածել, որ իրենց համալսարանի նոր ռեկտոր Դիանա Գալոյանն իր գիտական աշխատանքում արտագրություններ է կատարել կուրսայինների կայքերից։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ նախարարությունը փորձում է կոծկել այդ փաստը։ Ուսանողները նշում են, որ փաստացի Արայիկ Հարությունյանի հավաստիացումները, որ իր համար արտագրություններն ընդունելի չեն, չի համապատսախանում իրականությանը։
ԵՊՀ ուսանողներն էլ փորձել են առաջարկ ներկայացնել, որպեսզի 3-րդ լուծարքի հնարավորություն ստանան։ Նրանք նշում են, որ համալսարանից դուրս են մնում չտեղեկացվածության պատճառով։ ԵՊՀ ուսանող Պատվական Մարգարյանը նշել է, որ ինքը ոչ մի լուծարք չունի և աջակցում է ընկերներին։ Մարգարյանի խոսքով, Գրիշա Թամրազյանը լսել է ուսանողներին և ասել է, որ հարցը փակված է և այդ հարցով քննարկում ծավալելու ցանկություն չկա։ Ըստ ուսանողների, նախարարությունն իրենց խնդիրներին լուծում չի տալիս, նախարարին հանդիպել չեն կարողանում։
Լրատվականները նշում են, որ Արամ Սիմոնյանը ժամանակին լինելով ԵՊՀ ուսումնական գծով պատասխանատուն, ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը ԵՊՀ-ից: Ըստ լրատվականի, դա էր պատճառը, որ Արայիկ Հարությունյանը մեծ ջանքեր ներդրեց, որ Արամ Սիմոնյանը հեռացվի համալսարանից։
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է գիտակրթական հաստատություններին, այն շուտով դրվելու է հանրային քննարկման։ ԵՐՖԻ նախկին գիտաշխատող Սասուն Գեւորգյանն, անդրադառնալով նախագծին, այն համարել է դատարկաբանություն։ Գիտաշխատողը նաև հավելել է. «Պարզվում է՝ ակադեմիական կարող են լինել էթիկան, բարեվարքությունը, ազատությունը… Ամենազվարճալին «ակադեմիական շարժունություն» մեծ միտքն էր, որի մասին մտածելիս վեր է հառնում սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հզոր կերպարը: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու նրան ուղղված իմ նամակներն ու դիմումները կորան՝ «ակադեմիական շարժունությունն» է մեղավոր»։
Փաստացի, Արայիկ Հարությունյանի ղեկավարած բազմապրոֆիլ կառույցի գրեթե բոլոր խնդիրները կապված են կրթության ոլորտի հետ։



















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար