Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է
Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման եւ ոլո.րտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել:
Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է եւ կարգավորման անհրաժեշտություն ունի:
«Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության հավաքած փաստերի հիման վրա վարչական վարույթներ եւ գործեր են բացվել, որոնք այժմ ընթացքի մեջ են: Հանգուցալուծումից հետո կարող ենք հստակ պատկեր ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ», - նշում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
Երեւանում գերեզմանատները զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք: Այսօր դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով:
«Քաղաքացին գերեզմանատան վարիչի հետ ընտրում է տարածքը, որը տրամադրվում է բացարձակապես անվճար»,- ասում է Արման Իսկանդարյանը:
Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, այսօր էլ կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն գերեզմանատները հատուկ պաշտպանվող հուշարձանային տարածքներ են, որոնք ենթակա չեն քանդման: Բայց սեփականաշնորհված տարածքների համար պետությունը պատասխանատվություն չի կրում եւ մենք չգիտենք կոնկրետ անձն իր հողակտորն ինչպես կարող է տնօրինել: Դավթաշենի գերեզմանատանն, օրինակ, 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր»,-ընդգծում է Իսկանդարյանը:
Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով ընկերությունն ընդլայնել է նաեւ վճարովի ծառայությունների ցանկը: Հավաքագրված միջոցները կուղղվեն գերեզմանատների տարածքների բարեկարգմանն ու ցանկապատմանը:
«Կատարում ենք բետոնապատման աշխատանքներ, մեքենայի եւ անձրեւանոցների տրամադրում, շուտով կիրականացնենք նաեւ գերեզմանաշինարարության աշխատանքներ, քարի արտադրություն»,- ասում է Արման Իսկանդարյանը:
Քաղաքացիների համար ընկերության աշխատանքն առավել թափանցիկ, գործընթացն էլ առավել հասանելի դարձնելու նպատակով մտադրություն կա սպասարկումն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով: Օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվեց համայնքային կառույցի տվյալների թվայնացման առաջարկվող տարբերակը: Մասնավոր հատվածի կողմից ներկայացված նախագիծը ենթադրում է առցանց հարթակի եւ հավելվածի ստեղծում:
«Թվային տարբերակի ներդրումից հետո քաղաքացին տնից մուտք անելով կարող է տեսնել, թե որտեղ է առկա ազատ հողատարածք: Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները նաեւ մենք հնարավորություն կունենանք իմանալու, թե կոնկրետ ովքե՞ր են հուղարկավորված եւ կիմանանք, թե այդ տեղի ստանձնող անձը ով է»,- նշում է Իսկանդարյանը:
Աջափնյակ վարչական շրջանում տարածք է հատկացվել համայնքային նոր գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար