Թուրքիան միտումնավոր է կրակ բացել ամերիկյան ուժերի ուղղությամբ
Թուրքիան միտումնավոր է կրակ բացել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին միաժամանակ հայտարարել են ամերիկյան ներկա ու նախկին մի քանի պաշտոնյաներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հայտարարել են, որ թուրքական կողմը դեռ ամիսներ առաջ է տեղյակ եղել, որ տեղանքը, ուր ուղղվել են հարվածները, վերահսկվել է ամերիկյան զինված ուժերի կողմից:
Պարբերականը Թուրքիայի այս գործողությունը բացատրում է նրանով, որ այդ երկիրը մտադիր է ավելի մեծ տարածքներ առնել իր վերահսկողության տակ ու ամերիկյան ուժերը դուրս բերել այդ տարածքներից:
Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ հարվածում են ամերիկյան ուժերին, քանի որ մտադրություն են ունեցել կրակելու քրդական խմբավորումների ուղղությամբ: Իրենց խոսքով՝ ամերիկյան արձագանքից հետո կրակն անմիջապես դադարել է:


















































Էրդողանը հայտնել է՝ քանի զոհ է ունեցել Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության հետևանքով
Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին
Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել
Էրդողանը վիրավորել է արաբներին
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար