Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ
Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որոնք ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ М4 գրաված մայրուղին գտնվում է սահմանից 30-35 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել ռազմարշավի իրականացման վայրից:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ուժերը վերահսկողություն են հաստատել Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներում, որի շրջակա գյուղերի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավ սկսլու մասին, որն ուղղված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությունը: Ռազմարշավը դադարեցնելու կոչով հանդես են եկել մի շարք երկրներ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար