Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ արգելել են մորթու արտադրությունն ու կրկեսում կենդանիների ելույթները
Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ կարգելվի մորթուց պատրաստված իրերի արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաեւ կրկեսում կենդանիների ելույթը, հաղորդում է Associated Press-ը:
Համաձայն ընդունված օրենքներից մեկի՝ 2023 թվականից սկսած՝ նահանգում կարգելվի մորթուց պատրաստված հագուստի, կոշիկի եւ պայուսակների արտադրությունն ու վաճառքը
Այդ օրենքը ոգեշնչել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն հանգեցրել է մորթի արտադրող խոշոր ամերիկյան ընկերությունների մոլի դիմադրությանը, իսկ Ամերիկայի՝ մորթիների մասին տեղեկատվության խորհուրդը սպառնացել է դատական հայց ներկայացնել նահանգի դեմ:
Նշվում է, որ ընդունված օրենքը չի առնչվի արդեն իսկ ձեռքբերված մորթյա իրերին կամ այն իրերին, որոնք կիրառվում են կրոնական կամ էթնիկ ավանդույթների շրջանակում: Բացի այդ, ընդունված օրենքը չի վերաբերի բնական կաշվից, շների, կատուների, եղջերուների, ոչխարների մորթուց պատրաստված իրերին:
Մորթու այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Versace-ն, Gucci-ն եւ Giorgio Armani-ն, արդեն հրաժարվել են բնական մորթուց մոդելների արտադրությունից:
Ըստ ընդունված օրենքի՝ դրա խախտողները ստիպված կլինեն վճարել տուգանք մինչեւ 1000 դոլարի չափով:
Բացի այդ, Կալիֆոռնիան կմիանա Նյու Ջերսի եւ Հավայի նահանգներին, որոնք նույնպես ընդունել են կրկեսում կենդանիների ելույթի դեմ օրենքներ: Ընդ որում՝ օրենքով չեն կարգավորվում կրկեսային շների, կատուների եւ ձիերի, ինչպես նաեւ ռոդեոյի ցլերի ելույթները:
Նշվում է, որ ընդունված օրենքի արդյունքում այս տարի Կալիֆոռնիայում ելույթ չի ունենա առնվազն երկու կրկեսային կոլեկտիվ, որոնց ծրագրերում կան կենդանիների հետ համարներ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար