Տասնյակ զոհեր՝ թուրքական բանակի գործողության հետևանքով
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունների երրորդ օրը հաղորդվում է, որ թուրքական զորամիավորումները վերահսկողության տակ են վերցրել սահմանամերձ սիրիական 7 գյուղեր: Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են մարտական գործողությունների շրջաններից:
Զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ քրդամետ ուժերից 29 զինյալ է զոհվել և 10 քաղաքացիական անձ: 17 զոհ է տվել թուրքամետ «Սիրիայի ազգային բանակը»: Թուրքիան հայտնել է իր բանակի մեկ զինվորի զոհվելու և երեքի վիրավորվելու մասին:
Զոհեր կան նաև Թուրքիայի տարածքում: Սիրիական կողմից կատարված ռմբակոծության հետևանքով սահմանամերձ թուրքական քաղաքում առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա: Այդ մասին հայտնել են թուրք պաշտոնյաները:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո