Լուկաշենկոն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել աջակցել ուկրաինական նոր իշխանությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների առաջնորդներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը: Նա այս մասին հայտարարել է ուրբաթ Աշգաբադում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
«Խոսելով Ուկրաինայում նոր իշխանության մասին՝ կցանկանայի ձեզ եւս կոչ անել աջակցել այդ իշխանությանը: Դուք տեսնում եք արդեն այդ իշխանությանը հետ շրջելու, զսպելու, տապալելու միտումը, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո Ուկրաինայում ով կգա իշխանության»,- նշել Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերել է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինական թեմայով դիրքորոշմամբ է հանդես եկել՝ կապված այն հանգամանքի հետ, որ ինքը, «ինչպես եւ Ռուսաստանի նախագահը, այս խնդրի մեջ շատ է ընկղմված»: «Որովհետեւ դա մեզ մոտ է տեղի ունենում»,- հավելել է Բելառուսի նախագահը:
Բելառուսի նախագահը նաեւ ԱՊՀ գործընկերներին է դիմել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները համատեղ լուծելու առաջարկով: «Միասին ենք եղել, միասին պատերազմել, եւ տեսեք, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում: Քանի այդպիսի հակամարտություն կա: Ինչո՞ւ մենք այդ հարցերը չենք լուծում»,- հարցրեց Լուկաշենկոն: «Եթե մենք ինչ-որ բանի ընդունակ ենք, անհրաժեշտ է լուծել այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծել ազնվորեն, արդարացիորեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա վստահ է, որ «չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ պետք է մարդկանց օգնության կանչել օվկիանոսի այն կողմից՝ օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: «Եկեք դրանք ինքներս լուծենք եւ նորերը չստեղծենք»,- կոչ է արել Բելառուսի նախագահը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար