Շվեդիայի թագավորն իր հինգ թոռներին հանել է թագավորական ընտանիքի ցանկից
Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16—րդը որոշում է կայացրել իր հինգ թոռներին՝ իր դստեր եւ կրտսեր որդու երեխաներին հանել թագավորական ընտանիքի անդամների կազմից։ Այսպես, արքայազն Ֆիլիպի երկու եւ արքայադուստր Մադլենի երեք երեխաները այլեւս թագավորական ընտանիքի անդամներ չեն։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստոկհոլմի թագավորական պալատի կողմից տարածած հայտարարությունը։ Նրանք թեեւ շարունակելու են կոչվել արքայազն եւ արքայադուստր, սակայն նրանց դիմելիս չի կիրառվելու «թագավորական բարձրություն» դիմելաձեւը։
Թագավորական ընտանիքի անդամ են շարունակում մնալ նրանց ծնողները։ Այս որոշումը թույլ կտա, որպեսզի երեխաները մեծանան մաքսիմալ դեմոկրատիկ կերպով, առանց պալատական արարողակարգի պահանջները կատարելու։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո